Սուրբ Կաթողիկե եկեղեցու մոտ մարդիկ ծնկաչոք աղոթում են
Այսօր Panorama.am-ի ընթերցողներից մեկը խմբագրություն է ուղարկել լուսանկարներ ու կարճ տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես են մարդիկ ծնկաչոք աղոթում Երևանի կենտրոնում գտնվող Սուրբ Աննա և Սուրբ Կաթողիկե եկեղեցիների բակում։
Հայ Առաքելական եկեղեցին այսօր նշում է երեքամյա Ս. Աստվածածնի տաճարի ընծայման տոնը։
Ս. Կույս Մարիամին նվիրված տոներից է Երեքամյա Ս. Աստվածածնի տաճարին ընծայման տոնը, որ բոլոր քրիստոնեական եկեղեցիները ոգեկոչում են նոյեմբերի 21-ին:
Ըստ ավանդության` երեք տարին լրանալուց հետո, Տիրամոր աստվածավախ ու բարեպաշտ ծնողները` Հովակիմն ու Աննան, իրենց ուխտի համաձայն, Մարիամին ընծայում են տաճարին, ուր նա մնում է մինչև նշանվելը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան