Չեմ ուզում Սաակաշվիլին բանտում մահանա․ Զուրաբիշվիլի
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին BBC-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ որպես պետության ղեկավար չի ցանկանում` նախկին նախագահը մահանա բանտում, միաժամանակ նշել է, որ Սաակաշվիլիի ներմանը կհետևի քաղաքական բևեռացումը։
«Դուք որպես նախագահ իրավունք ունեք ներում շնորհելու Միխեիլ Սաակաշվիլիին։ Ինչո՞ւ չեք անում դա»,- «Ալիք մեդիա»-ի փոխանցմամբ՝ Սալոմե Զուրաբիշվիլիից հետաքրքրվել է լրագրողը։
«Ես Վրաստանում մանրամասն բացատրեցի, թե ինչու չեմ ներում շնորհել նրան: Դա մեծ բևեռացնող գործոն է, սակայն միաժամանակ պետության ղեկավարն եմ և չեմ ուզում, որ նախկին նախագահը բանտում մահանա կամ անդառնալի հետևանքներ կրի։
Ես շատ ուշադիր հետևում եմ նրա բժշկական հսկողությանը: Ես հրապարակայնորեն հայտարարեցի, որ կարծում եմ` նա պետք է տեղափոխվի արտերկիր՝ լրացուցիչ բուժման նպատակով, թեպետ դա դատարանի գործն է»։
Նշվում է, որ Միխեիլ Սաակաշվիլին մայիսի 12-ից գտնվում է «Վիվամեդ» կլինիկայում։ Ընտանիքն ասում է, որ Սաակաշվիլիի վիճակն անընդհատ վատանում է, իսկ Արդարադատության նախարարությունը պնդում է, որ Սաակաշվիլին լիարժեք բուժում է ստանում Վրաստանում, և բուժման նպատակով նրա տեղափոխումն այլ երկիր չի դիտարկվում։
Հարակից հրապարակումներ`
- Սաակաշվիլիի փաստաբանն ասել է, որ քաղաքական գործիչը դեմենցիա ու տուբերկուլյոզ ունի
- Վրաստանի վարչապետը Սաակաշվիլիի դավաճանությունն է համարել Ռուսաստանի հետ հակամարտության պատճառ
- Սաակաշվիլիի դատավարությունը կրկին հետաձգվել է
- Սաակաշվիլու ծրագրերը «Ուկրաինայի հաղթանակից հետո»
- Վրաստանի խորհրդարանը Սաակաշվիլիի կուսակցության անդամին վաղաժամկետ զրկել է պատգամավորի լիազորություններից
- Պետք է ապահովել կենսաանվտանգության լաբորատորիաների գործունեության թափանցիկ և հաշվետու հետաքննությունը. Զոհրաբյան
- Սաակաշվիլին համաձայնել է հետազոտվել
- ՄԻԵԴ-ում քննվում է «Սաակաշվիլին ընդդեմ Վրաստանի» գործը
- Սաակաշվիլիի մոտ նեյրոպաթիա և վերնիկի էնցեֆալոպաթիա է ախտորոշվել
- Սաակաշվիլին դադարեցրել է «անժամկետ» հացադուլը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան