Սայաթ-Նովա պողոտայում բռնկված հրդեհը մարվել է, բնակարանում հայտնաբերվել է դի
Այսօր առավոտյան Երևանի Սայաթ-Նովա պողոտայի թիվ 33 շենքի մոտակայքում գտնվող եռահարկ շինությունում բռնկված հրդեհը մեկուսացվել է ժամը 09։21-ին, մարվել՝ 09։38-ին։ ԱԻ նախարարության հաղորդմամբ, հրշեջ-փրկարարները բնակարանում հայտնաբերել են Լ․ Հ․-ի (ծնված 1936 թ․) դին:
Հիշեցնենք՝ ավելի վաղ ԱԻՆ-ից հայտնել էին, որ նոյեմբերի 21-ին, ժամը 09։02-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սայաթ-Նովա պողոտայի թիվ 33 շենքի մոտակայքում գտնվող եռահարկ շինության տանիքից ծուխ է նկատվում։ Դեպքի վայր էին մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը և գազածխապաշտպան ծառայության ավտոմեքենան։ Պարզվել էր, որ հրդեհը բռնկվել է 3-րդ հարկի բնակարաններց մեկում։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան