Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստներն այսօր ծնկի են իջել 2022 թվականի աշխարհի առաջնության Իրանի դեմ խաղից առաջ
Դոհայի (Քաթար) «Խալիֆա» միջազգային մարզադաշտում մեկնարկել է ԱԱ-2022-ի խմբային փուլի առաջին տուրի հանդիպումը, որում հանդիպում են Անգլիայի և Իրանի հավաքականները։ Խաղին անդրադարձել է «Գազետա ռու»-ն:
Անգլիայի ֆուտբոլիստները հանդիպման մեկնարկից առաջ ծնկի են իջել՝ ի աջակցություն Black Lives Matter-ին (Սևամորթների կյանքը կարևոր է):
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան (ՖԻՖԱ) նախազգուշացրել է Քաթարում կայանալիք 2022 թվականի աշխարհի առաջնության մասնակիցներին խտրականության դեմ One Love ավագի թևկապները հնարավոր կրելու համար պատիժ սահմանելու մասին։
Խմբային փուլում անգլիացիները կխաղան Իրանի, ԱՄՆ-ի և Ուելսի հետ։
Հարակից հրապարակումներ`
- ԱԱ-2022. Այսօրվա խաղացանկը
- Գերհամակարգիչը նշել է ֆուտբոլի աշխարհի 2022 թվականի առաջնության ֆավորիտներին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան