Արման Չիլինգարյանի «Լույսի կաթիլներ» ֆիլմը միջազգային կինոփառատոնում արժանացել է «Լավագույն ռեժիսոր» մրցանակի
Կինոռեժիսոր Արման Չիլինգարյանի «Լույսի կաթիլներ» լիամետրաժ խաղարկային ֆիլմը Հնդկաստանի Mysuru միջազգային կինոփառատոնում (Mysuru International Film Festival) արժանացել է «Լավագույն ռեժիսոր» մրցանակին։ Այս մասին հայտնում են Հայաստանի ազգային կինոկենտրոնից։
Ֆիլմը, որը նկարահանվել է պետական ֆինանսական աջակցությամբ, տեղափոխում է դիտողին 1990-ականների սկիզբ, երբ Հայաստանը ծանր ժամանակներ էր ապրում՝ մխրճվելով էներգետիկ ճգնաժամի, պատերազմի սարսափների և կազմավորման փլուզման խավարի մեջ։ Սակայն ֆիլմի հերոսները, ինչպես այս դարաշրջանը վերապրած սերունդը, փորձում էին լույսի շողեր գտնել անհույս թվացող իրականության մեջ՝ միմյանց օժտելով սիրո, հավատի, հույսի շողերով։
«Լույսի կաթիլներ» ֆիլմը նկարահանվել է 6 տարի: Կինոնկարի համասցենարիստներն են՝ Արման Չիլինգարյանը և Գարիկ Մաշկարյանը, օպերատորը՝ Արտո Խաչատուրյանը, նկարիչը՝ Ներսես Սեդրակյանը, կոմպոզիտորը՝ Լևոն Թևանյանը, հնչյունային ռեժիսոր՝ Տիգրան Կուզիկյանը:
Այս ֆիլմում իր վերջին դերն է խաղացել սիրված դերասան Վիգեն Ստեփանյանը: