Բայդենի թոռնուհու հարսանիքը՝ Սպիտակ Տանը
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի թոռնուհին՝ Նաոմի Քինգ Բայդենն ամուսնացել է: Հարսանեկան արարողությունը տեղի է ունեցել Սպիտակ տան հարավային մարգագետնում։ Այս մասին նշված է Սպիտակ Տան կայքում:
Նշվում է, որ Նաոմին ամուսնացել է Փիթեր Հերման Նիլի հետ։ Հարսանեկան արարողությանը մասնակցել է 250 մարդ։
The Washington Post-ի փոխանցմամբ, արարողությանը հիմնականում մասնակցել են ընտանիքի անդամները, հարազատները, սակայն միջոցառմանը ներկա էր նաև ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։ Երեկոյան կազմակերպվել է ընդունելություն ընդլայնված կազմով՝ «դեսերտ-պարով»։
Հարսն ու փեսան աշխատում են որպես փաստաբաններ Վաշինգտոնում և, ըստ լրատվամիջոցների, օգոստոսից ապրում են Սպիտակ տանը։ Նաոմին Հանթեր Բայդենի դուստրն է։ Հանթերի մայրը Բայդենի առաջին կինն էր, որը մահացել է ավտովթարից։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա