Թուրքական քաղաքը հրթիռակոծվել է Սիրիայից
Սիրիայի հյուսիսից արձակված հինգ հրթիռ է ընկել Թուրքիայի Քարքամիշ (Գազիանթեփ նահանգ) շրջանում: RBC-ն գրում է, որ այդ մասին հայտնել է CNN Turk-ը՝ վկայակոչելով շրջանի նահանգապետ Դավութ Գյուլին։
Նրանք հարվածել են դպրոցին ու բեռնատարին, վնասվել են տներ ու այգիներ։ Նահանգապետի խոսքով՝ երկու մարդ մահացել է, վեցը՝ վիրավորվել։
Ըստ Haberturk-ի՝ հրթիռներն արձակվել են քրդական Ժողովրդի պաշտպանության ջոկատների (YPG/PKK) կողմից, որոնց Թուրքիան համարում է ահաբեկիչներ։
Հարակից հրապարակումներ`
- Թուրքիայի զինված ուժերը կարող են ցամաքային գործողություններ իրականացնել Սիրիայում
- Սիրիայի օդուժը ոչնչացրել է «Ջաբհաթ ան Նուսրայի» 93 գրոհայնի
- Անընդունելի է Իսրայելի կողմից Սիրիայի հրթիռակոծումն անտեսելը․Պոլյանսկին՝ ՄԱԿ-ին
- Քաղաքագետ. Իրանի ու Ռուսաստանի համագործակցությունը Սիրիայից հետո տեղափոխվում է նաև Հայաստան
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան