Հա լավ հասկացա, էլի դժգոհ եք, եղավ, կներեք որ հարցրեցի. Հրաչյա Սարգսյանը՝ Հարություն Երեմյանին
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ «Երևանի էլէկտրատրանսպորտ» ՓԲԸ-ի տնօրեն Հարություն Երեմյանը զեկուցեց, որ նախորդ շաբաթ գիծ է դուրս բերվել 227 շարժակազմ:
«Լավն էի՞ն տրոլեյբուսները, դուրներդ եկա՞վ»,-նոր բերված տրոլեյբուսների մասին Երեմյանին հարցրեց Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը:
Ճշտելով, թե իրեն է արդյո՞ք հարցն ուղղում քղաքապետը և ստանալավ դրական պատասխան՝ Հարություն Երեմյանն ասաց, որ դրանք վաղուց է տեսել:
«Հա լավ, հասկացա, էլի դժգոհ եք, եղավ, կներեք: Կներեք որ հարցրեցի»,-«կատակեց» Հրաչյա Սարգսյանը:
Հարակից հրապարակումներ`
- Չեմ կարծում, որ 2023-ին սկսվի մետրոյի նոր կայարանի կառուցումը. Հրաչյա Սարգսյան
- Եկել եմ քաղաք, ասում են, որ ինչ-որ չինովնիկ զանգել է, ինձ և ասել, որ թույլտվությունը ստորագրեմ. Հրաչյա Սարգսյան
- Արձակուրդս բավականին լավ անցավ, այնպես որ վստահ եմ՝ մեր առջև դրված խնդիրները կշարունակենք լուծել. Հրաչյա Սարգսյան
- Ճիշտն ասած՝ խաբելով ման են գալիս. «ԵրՔաղԼույս» ՓԲԸ-ի տնօրենը՝ Հրաչյա Սարգսյանին
- Մարդ նշանակեք, որը հատուկ կզբաղվի Էրեբունի թանգարանի կանաչապատման հարցերով. Հրաչյա Սարգսյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին