Վարչական շրջանները թեժ գծով ստացված քաղաքացիների ահազանգերին անհասկանալի պատասխաններ են գրում. Հրաչյա Սարգսյան
«Նայո՞ւմ եք ստացված ահազանգերի պատասխանների բովանդակությունը: Նայո՞ւմ եք, որ վարչական շրջանները շատ դեպքերում թեժ գծերի ահազանգերին անհասկանալի պատասխաններ են գրում»,-Երևանի քաղաքապետարանի Վերահսկողության վարչության պետի պաշտոնակատար Վահան Արսենյանին դիմեց քաղաքապետա Հրաչյա Սարգսյանը:
Վահան Արսենյանն ընդունեց, որ լինում են նման դեպքեր և այդ ժամանակ իր ղեկավարած ստորաբաժանումից զանգահարում էն վարչական շրջաններ, կամ, անհրաժեշտության դեպքում, իր աշխատակիցներն են ահազանգի հետ կապված ուսումնասիրություններ կատարում և համագործակցում են վարչական շրջանների հետ:
«Չէ, էդ ընդհանուր բնույթի պատասխան է, այդպես չի լինում: Ես մի քանի պատասխան եմ կարդացել: Քաղաքացիների գրած ֆեյսբուքյան ահազանգերի պատասխաններն ես անձամբ նայում եմ, հետո նոր տեղադրում ենք, այդտեղ, վարչական շրջաննե՛ր, պատասխանների հետ լուրջ խնդիր ունենք: Ես նայում եմ այն տրամաբանությամբ, որ եթե ես լինեմ քաղաքացի և դիմեի քաղաքապետարան, ինձ ինչպե՞ս կպատասխանեին»,-ասաց քաղաքապետը և քարտուղարության պետի ժամանակավոր պաշտոնակատար Էդգար Աբրահամյանին հանձնարարեց ուսումնասիրություններ իրականացնի և զեկուցի թեժ գծով ստացված ահազանգերի պատասխանների բովանդակությունն կարգավորելու մեխանիզմները:
Հրաչյա Սարգսյանը նաև վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարեց, որ բոլոր թեժ գծերի պատասխաններն իրենք հաստատեն, նոր ուղարկեն քաղաքապետարան:
«Վստահ եմ, որ շատ դեպքերում չեք էլ կարդում պատասխանները: Սխեմա ձևավորեք, որ թեժ գծի պատասխաններն անպայման վարչական շրջանների ղեկավարներից գան, որ իրենք այդ բովանդակությունը նայեն»,-հանձնարարեց Երևանի քաղաքապետը:
Հարակից հրապարակումներ`
- Հա լավ հասկացա, էլի դժգոհ եք, եղավ, կներեք որ հարցրեցի. Հրաչյա Սարգսյանը՝ Հարություն Երեմյանին
- Չեմ կարծում, որ 2023-ին սկսվի մետրոյի նոր կայարանի կառուցումը. Հրաչյա Սարգսյան
- Եկել եմ քաղաք, ասում են, որ ինչ-որ չինովնիկ զանգել է, ինձ և ասել, որ թույլտվությունը ստորագրեմ. Հրաչյա Սարգսյան
- Արձակուրդս բավականին լավ անցավ, այնպես որ վստահ եմ՝ մեր առջև դրված խնդիրները կշարունակենք լուծել. Հրաչյա Սարգսյան
- Ճիշտն ասած՝ խաբելով ման են գալիս. «ԵրՔաղԼույս» ՓԲԸ-ի տնօրենը՝ Հրաչյա Սարգսյանին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին