Աշխարհը կօգնի Մոլդովային
Աշխարհի տասնյակ երկրների ներկայացուցիչներ երկուշաբթի օրը հավաքվել են Փարիզում՝ համաժողովի, որի նպատակն է օգնել Մոլդովային, որը լրջորեն տուժել է ռուս-ուկրաինական բախումից։Այս մասին գրում է euronews-ը։
2,5 միլիոնանոց այս երկիրը, որը գտնվում է Ուկրաինայի և Ռումինիայի միջև, բախվում է տնտեսական և հումանիտար ճգնաժամի։ Ձմեռը մոտենում է,իսկ Ռուսաստանից էներգակիրների մատակարարումները կրկնակի կրճատվել են: Մոլդովայի իշխանությունների կարծիքով՝ ձմռանը գոյատևելու համար երկրին ավելի քան մեկ միլիարդ եվրո կպահանջվի։
Ֆրանսիայի արտգործնախարար Կատրին Կոլոննան ասել է․ «Նախ, մենք կկենտրոնանանք կարճաժամկետ արտակարգ իրավիճակների վրա՝ օգնել Մոլդովային, օգնել նրա բնակչությանը գոյատևել այս ձմռանը: Եվ այս համաժողովի մյուս նպատակը, ինչպես նախորդները, Մոլդովային օգնելն է. երկարաժամկետ հեռանկարում՝ աջակցելով նրա տնտեսական բարեփոխումների ծրագրին, աջակցելով նրա ենթակառուցվածքներին և հեշտացնելով նրա մուտքը Եվրամիություն»։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա