Մոսկվայի կենտրոնում գտնվող պահեսում բռնկված հրդեհը 7 մարդու կյանք է խլել
Մոսկվայի կենտրոնում՝ Կոմսոմոլսկայա հրապարակի մերձակայքում գտնվող ծաղկի պահեստի բռնկված հրդեհի հետևանքով զոհվածների թիվը հասել է 7-ի։ Այս մասին «Ռիա Նովոստի»-ին հայտնել են ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարությունից։
Հրդեհը բռնկվել է նոյեմբերի 20-ին Կոմսոմոլսկայա հրապարակում գտնվող երկհարկանի պահեստում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 18.20-ին, իսկ ժամը 22.03-ին՝ մարվել։ Ժամը 23.55-ին հրդեհն ամբողջությամբ մարվել է։ Հրդեհը մարելուն ներգրավվել է Մոսկվայի արտակարգ իրավիճակների նախարարության 42 միավոր տեխնիկա և 121 փրկարար։
Քննչական կոմիտեն պարզում է կատարվածի պատճառները, վկաներին հարցաքննում են ։ Քննիչները պարզել են, որ պահեստում առկա ապրանքները ոչ պատշաճ կերպով են պահվել։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա