Սախալինի բնակելի շենքում գազի պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 10-ի
Սախալինում բնակելի շենքում գազի պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 10-ի։ Այս հայտնում է «Ռիա Նովոստի» գործակալությունը։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 19-ին, Տիմովսկոյե ավանի հինգհարկանի բնակելի շենքում, նախնական տվյալներով, կենցաղային գազ է պայթել, բոլոր հինգ հարկերը փլուզվել են։
Մահացածների թվում կա չորս երեխա։
Նշվում է, որ շենքը գազաֆիկացված չի եղել, պայթյունի նախնական պատճառը եղել է կենցաղային գազով բալոնների ոչ պատշաճ պահպանումն ու շահագործումը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան