Սթոլթենբերգ. ՆԱՏՕ-ն 2014-ի համեմատ 350 միլիարդ դոլարով ավելացրել է ռազմական ծախսերը
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը հայտարարել է, որ դաշինքի անդամ երկրները 2014 թվականի համեմատությամբ 350 մլրդ դոլարով ավելացրել են իրենց ռազմական ընդհանուր ծախսերը։ «Գազետա ռու»-ն գրում է, որ այդ մասին նա հայտարարել է Մադրիդում դաշինքի խորհրդարանական վեհաժողովի նիստի ժամանակ, որի հեռարձակումն իրականացվել է կազմակերպության կայքում։
«2022 թվականը կլինի ութերորդ տարին անընդմեջ, երբ մենք ավելացնում ենք պաշտպանության ծախսերը։ Հավելյալ գումարը, որը մենք ծախսում ենք պաշտպանության վրա 2014 թվականից, մինչև այս տարեվերջ կհասնի 350 միլիարդ դոլարի»,-ասել է նա։
Հարակից հրապարակումներ`
- Ռուս հաքերները հարձակվել են Հունաստանի ՊՆ-ի և կառավարության կայքի վրա, այդ երկրի կողմից «ՆԱՏՕ-ին օգնելու» համար
- ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը․ Խավիեր Կոլոմինա
- Հանձնել քրդերին հանուն ՆԱՏՕ-ին միանալու. ինչի է պատրաստ Շվեդիան դաշինքին միանալու համար
- ՆԱՏՕ-ն Ուկրաինային հետախուզական տեղեկատվություն է տրամադրում. Շոյգու
- Լիզ Թրասը և Մարիո Դրագին կարող են մրցակիցներ դառնալ ՆԱՏՕ-ի ղեկավարի պաշտոնում