Ստոլտենբերգը բացառել Է Ռուսաստանի հետ բովանդակային երկխոսության հնարավորությունը
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ բացառում է ներկայիս պայմաններում Ռուսաստանի հետ «բովանդակային երկխոսության» հնարավորությունը, գրում է «Ռիա Նովոստի» գործակալությունը։
«Քանի դեռ Ռուսաստանը շարունակում է իրեն պահել այնպես, ինչպես հիմա է անում, հատկապես Ուկրաինայի հարցում, բովանդակալից երկխոսության հնարավորություն չկա»,- ներկայացրել է նա դաշինքի դիրքորոշումը ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի նիստում, որն ընթանում է Մադրիդում։
Ռուսաստանը նախկինում նոտա է հղել ՆԱՏՕ-ի երկրներին՝ Ուկրաինային զենք մատակարարելու պատճառով։ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը նշել է, որ ցանկացած բեռ, որը զենք է պարունակում Ուկրաինայի համար, օրինական թիրախ կդառնա Ռուսաստանի համար։
ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի երկրները «կրակի հետ են խաղում»՝ զենք մատակարարելով Ուկրաինային։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել է, որ Արևմուտքից Ուկրաինայի զենքի մատակարարումը չի նպաստում ռուս-ուկրաինական բանակցությունների հաջողությանը և բացասական ազդեցություն կունենա։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա