Վարորդները Վերին Լարսում սառած ու քաղցած են, խմելու ջուր չունեն, իսկ Փաշինյանը կնոջ հետ տաք Թունիսում է. Տիգրան Քոչարյան
«Համոզված եմ, որ Վերին Լարսում արդեն 20 օր կանգնած և ներկայում իշխանությունից բողոքող մարդիկ ժամանակին Նիկոլին աջակցել են, շրջաններից եկել՝ ճանապարհներ են փակել, որպեսզի իրավիճակը փոխվի, համոզված եմ, որ վերջին ընտրություններին էլ են ձայն տվել, բայց հայտնվել են այնտեղ, որտեղ պետք է լինեին»,-«Հայելի» մամուլի ակումբում հայտնեց մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը:
Նա հիշեցրեց, որ բազմաթիվ անգամ ասել էր, որ եթե Նիկոլ Փաշինյանը երկրի անվտանգության, զոհերի, նրանց ծնողներ, գերիների վրա թքած ունի, ապա պարզ է, որ տնտեսական առումով կրկին թքած է ունենալու:
«Վարորդները Վերին Լարսում սառած ու քաղցած են, խմելու ջուր չունեն, իսկ Փաշինյանը կնոջ հետ տաք վայրերում է՝ Թունիսում»,-հայտնեց մեդիափորձագետը և հավելեց. «Փաշինյանն է իր ընտրազանգվածին ժեխի տեղ է դրել: Մենք չենք իրենց «ժեխ» ասում, այլ՝ Փաշինյանը»
Նա կարծիք հայտնեց, որ գյուղացիներին էլ են լքել, գյուղերում շատ վատ վիճակ է և այս վիճակում կառավարությունը կրկին 200 մլն դոլարի վարկ է վերցրել:
«Քանի որ փողի կլապանները բացվել են իրենց համար և չգիտեն թե վաղը ինչ է լինելու, հետևաբար՝ ամեն օր գործող իշխանությունները փորձում են մաքսիմալ վերցնել»,-ասաց Տիգրան Քոչարյանը:
Նրա խոսքով՝ ապագայում, երբ բացահայտվի գործող իշխանութունների արածները, ապա թալանի մեջ նախկինների հասցեին հնչած մեղադրանքները, կլինեն երեխայական բաներ՝ համամատած ներկայիս իշխանությունների արածի հետ:
«Մենք տեսնում ենք, որ թալանը խայտառակ ձևեր է ստացել, անվերահսկելի է, եթե ժամանակին կային ինչ-որ կարմիր գծեր, խաղի կանոներ, հիմա դրանք չկան»,-ասաց բանախոսը՝ հավելելով. «Ժամանակին բոմժի կարգավիճակում փողոցում քայլողներն այսօր ոտքի վրա հարստանում են, տներ, ավտոմեքենաներ, պարգևավճարներ: Պարզ է, որ նրանք ատամներով պահելու են իշխանութունը, որովհետև գիտեն, որ երբեք իրենք ամիսը 600-700 հազար դրամ չեն տեսնելու, ինչպես հիմա են տեսնում»:
Տիգրան Քոչարյանի կարծիքով՝ օլիգարխիայի նախկին հիմնադիրներն այսօր դարձել են թիվ մեկ օլիգարխներ:
«Մարդիկ, որոնք ժամանակին հեքիաթաբանություն են ստեղծել 4 մլրդ դոլարի մասին, ապագայում պատասխան են տալու իրենց 7-10-15 միլիարդների համար»,-ասաց մեդիափորձագետը և կարծիք հայտնեց, որ ապագայում էլ բոլորի թալանածները Խաչատուր Սուքիասյանի վրա են գրելու:
«Ալեքսանդր Սարգսյանը հիմա Խաչատուր Սուքիասյանն է դառնալու, քանի որ հիմա ժողովուրդն ասելու է, որ ամեն ինչի մեջ Խաչատուր Սուքիասյանն է մտնում»,-հայտարարեց Տիգրան Քոչարյանը:
Հարակից հրապարակումներ`
- Լարսում հերթերի պատճառով թարմ գյուղմթերք ու կաթնամթերք արտահանողները կրել են վնասներ. Վահան Քերոբյան
- Վերին Լարսով սնունդը պետք է անցնի առաջնահերթ.Խաչատուր Սուքիասյան
- Լարսին այլընտրանք կա, անող չկա
- Լարսում՝ խնդիրներ. հայկական բեռնատարները փչացած ապրանքով վերադառնում են Հայաստան
- Լարսում օրեր շարունակ մնալու հետևանքով արտահանողները տոննաներով վարունգը թափել են աղբանոց
- Վերին Լարսով դեպի Վրաստան տանող ճանապարհի երթևեկությունը սահմանափակվել է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան