Նախնական տվյալներով՝ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հաղթում է Ղազախստանի նախագահական ընտրություններում
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը նախագահական ընտրություններում իր հաղթանակի վերաբերյալ exit poll-ի արդյունքների հրապարակումից հետո հայտարարել է, որ ընտրությունները քաղաքական նոր դարաշրջան են բացում, և ապագայում կբարեփոխվեն իշխանության բոլոր հիմնական ինստիտուտները։ Այս մասին հայտնում է «Ռիա Նովոստի» գործակալությունը։
Երեք հետազոտական հաստատությունների exit poll-ի տվյալների համաձայն՝ նախագահական ընտրություններում գործող նախագահը հաղթում է՝ հավաքելով ձայների ավելի քան 82%-ը։ Ընտրությունների նախնական արդյունքները ԿԸՀ-ն կհրապարակի այսօր:
«Մենք հստակ և հետևողականորեն իրականացնելու ենք սահմանադրական բարեփոխումներ։ Մենք անցնում ենք երկրի քաղաքական կառուցվածքի նոր ձևի»,- հայտարարել է Տոկաևը։
Բացի այդ, նա նշել է նաև երկրի տնտեսությունում կարդինալ փոփոխությունների մասին։
«Կտրուկ փոփոխություններ կլինեն տնտեսության մեջ։ Մենք կբարելավենք քաղաքացիների բարեկեցությունը։ Այս բոլոր նպատակներն իրականացնելու համար մեզ անհրաժեշտ է համախմբվածություն։ Ուստի բոլորիդ կոչ եմ անում միասնության»,- ասել է նա՝ ելույթ ունենալով իր շտաբում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան