Հայաստանում հացի արտադրությունը նվազել է
Հայաստանում հացի արտադրությունը նվազել է։ ՀՀ վիճակագրական կոմիտեից Panorama.am-ը տեղեկանում է, որ այս տարվա հունվար-սեպտեմբերին հանրապետությունում արտադրվել է 195 հազար 210.5 տոննա հաց, ինչը 2021թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 0.4%-ով։
Դրան զուգահեռ 23%-ով ավելացել է ալյուրի արտադրությունը։ Մասնավորապես, 9 ամիսներին արտադրվել է 132 հազար 226.9 տոննա ալյուր, իսկ 2021 թ-ի նույն ժամանակահատվածում՝ 107 հազար 544.6 տոննա։
Այս տարվա հունվար-սեպտեմբերին ավելացել է նաև մակարոնեղենի արտադրությունը։ Ըստ վիճակագրության՝ նշված ժամանակահատվածում հանրապետությունում արտադրվել է 4 010.4 հազար տոննա մակարոնեղեն, իսկ 2021 թ-ի 9 ամիսներին՝ 3 682.1 հազար տոննա։ Այսպիսով, մակարոնեղենի արտադրությունն աճել է 8.9%-ով։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան