Ուշ է տիկնայք և պարոնայք, ձեր դիմակները պատռված են․ Ավետիք Իշխանյան
Իրավապաշտպան, հասարակական գործիչ Ավետիք Իշխանյանը գրում է․
«Հայ «առաջադեմ» քաղհասարակությունը «վրդովված» է, Մնացական Մարտիրոսյանին, այսպես կոչված հակակոռուպցիոն դատարանի դատավոր նշանակելու կապակցությամբ։ Էլի հիշեցին՝ վեթինգ-մեթինգ և այլն։Իրականում, դեռևս չարաբաստիկ 2018թ․ստի և կեղծիքի հեղափոխությունից ամիսներ անց, բացահայտվեց հեղափոխական իշխանության իրական դեմքը, նկատի ունեմ գաղտնազերծված վարչապետ-Սասուն Խաչատրյան-Արթուր Վանեցյան եռակողմ հեռախոսազրույցը։Դրան հետևեցին նման բազմաթիվ երևույթներ՝ շինծու քր․ գործերի հարուցումներ, կալանքներ։ Եվ այս ամենը «առաջադեմները» չէի՞ն նկատում, թե՞․․․
Իրականում, նրանք բոլորը մասնակից էին Արցախի հանձնման դավադրությանը, թքած ունենալով իրենց դավանած «արժեքների» վրա և այժմ էժանագին փորձեր են կատարում իրենց դեմքերը փրկելու համար։ Ուշ է տիկնայք և պարոնայք, ձեր դիմակները պատռված են»։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան