«Գազպրոմը» հայտնել է, որ Մոլդովայի համար նախատեսված գազը Ուկրաինայում մասնակիորեն կանգնեցնվում է
Ուկրաինայի տարածքով Մոլդովային վաճառվող ռուսական գազն ամբողջությամբ չի հասնում Քիշնև: Այդ մասին «Գազպրոմի» տարածած հաղորդագրությանն անդրադարձել է «ՌԻԱ նովոստի»-ն։
«Գազպրոմը» ֆիքսում է Ուկրաինայում ռուսական գազի տեղաբաշխումը, որը «Մոլդովագազ» ընկերության հետ կնքած պայմանագրով նախատեսված է մոլդովացի սպառողներին մատակարարելու համար»,-ասվում է ընկերության Telegram ալիքում։
Ըստ ընկերության՝ կապույտ վառելիքի քանակը, որը «Գազպրոմը» մատակարարում է «Սուդժա» գազի չափիչ կայանին (GIS)՝ հարևան երկրի տարածքով Քիշնև տարանցման համար, գերազանցում է Ուկրաինայի և Մոլդովայի հետ սահմանին փոխանցվող ֆիզիկական ծավալը։
«Գազպրոմ»-ից հայտնում են, որ նոյեմբերի 21-ին «Մոլդովագազ»-ը, համաձայն պայմանագրի, «Գազպրոմ»-ին վճարել է նոյեմբեր ամսվա մատակարարումների մի մասը։ Փաստացի առաքված գազի ծավալը, որի հետևանքով խախտվել է նոյեմբերին ընթացիկ մատակարարումների դիմաց վճարման համամասնությունը, կազմում է 24,945 մլն խմ գազ, մինչդեռ Ուկրաինայում ընդհանուր կուտակված ծավալը կազմում է 52,52 մլն խմ։
«Եթե մոլդովացի սպառողների համար Ուկրաինայի տարածքով տարանցման անհավասարակշռությունը պահպանվի, նոյեմբերի 28-ին, ժամը 10:00-ից, «Գազպրոմը» կսկսի նվազեցնել Ուկրաինայի տարածքով տարանցվող գազի մատակարարումը «Sudzha» խողովակով՝ օրական թերառաքման չափով»,-ասվում է կազմակերպությունում:
Նոյեմբերի 22-ի դրությամբ «Գազպրոմը» Ուկրաինայի տարածքով տարանցման համար օրական 42,9 մլն խմ ծավալով կապույտ վառելիք է մատակարարում «Sudzha»-ով։
Նախկին խորհրդային այս հանրապետության տարածքով մատակարարումների հնարավոր կրճատման մասին հայտարարությունից հետո Եվրոպայում գազի բորսայական գները կտրուկ մեծացրել են աճի տեմպերը։
Ամենամոտ դեկտեմբերյան ֆյուչերսները Նիդեռլանդներում գտնվող եվրոպական խոշորագույն TTF կենտրոնի ինդեքսում բացվել են հազար խորանարդ մետրի դիմաց 1255,6 դոլար (գումարած երկու տոկոս) արժեքով:
Հարակից հրապարակումներ`
- Սանկտ Պետերբուրգի մերձակայքում գազատար է պայթել
- Թուրքիան և Ալժիրը նավթի ու գազի որոնման համատեղ կազմակերպություն են հիմնում
- «Գազպրոմի» հիմքի վրա ՌԴ-ն պլանավորում է Հայաստանում բացել մեկ ռուսական 11-ամյա դպրոց. Վահրամ Դումանյան
- Ուրսուլա ֆոն դեր Լեյեն. Եվրոպան ռուսական գազի երկու երրորդի փոխարինող է գտել