Աշխարհը կոչ է անում Թուրքիային հարգել միջազգային իրավունքը
Գերմանիայի կառավարությունն իր մտահոգությունն է հայտնել Իրաքյան Քուրդիստանի և Սիրիայի տարածքում թուրքական օդուժի սկսած ռազմական գործողությունների կապակցությամբ։ Այս մասին գրում է Ermenihaber-ը։
Գերմանիայի արտգործնախարարության խոսնակ Քրիստոֆեր Բարգերը կոչ է արել թուրքական իշխանություններին գործել առավելագույնս զգույշ և չանտեսել միջազգային իրավունքը, ինչպես նաև շեշտել քաղաքացիական անձանց պաշտպանության անհրաժեշտությունը՝ ծայրաստիճան մտահոգիչ համարելով ռազմաօդային ուժերի գործողության հետևանքով եղած զոհերի քանակը։
Քրիստոֆեր Բարգերը նաև նշել է, որ իրենք լրջորեն են վերաբերվում «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (PKK-ՔԲԿ) կամ նրան մոտ կանգնած ուժերի կատարած գործողություններին, բայց ըստ ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածի՝ ինքնապաշտպանությունը չի ներառում վրեժխնդրության իրավունք։
Նմանատիպ հայտարարությամբ է հանդես եկել նաև Եվրախորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան, ով կոչ է արել Թուրքիային հարգել միջազգային իրավունքը։
Ավելի վաղ ԱՄՆ-ի և Ռուսաստանի կողմից ևս Թուրքիային ուղղված զսպվածության կոչեր էին արվել Սիրիայի և Իրաքյան Քրդստանի տարածքում ռազմական գործողությունների վերսկսման առիթով։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները