ՀՊՏՀ մասնաճյուղում չափիչ սարքերը վտանգավոր ոչինչ չեն հայտնաբերել
Երևանի Պարույր Սևակի թիվ 77 հասցեում՝ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի մասնաճյուղում իրականացվել է օդի նմուշառում:
Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են՝ չափիչ սարքերը վտանգավոր ոչինչ չեն հայտնաբերել։ Այս պահին տեղում տարօրինակ հոտ չի զգացվում։
Հիշեցնենք՝ այսօր առավոտյան Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ այդ մասնաճյուղում ուսանողների ինքնազգացողությունը վատացել է․ շենքում զգացվել է տարօրինակ հոտ:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ տարահանվել են մոտ 400 ուսանող և 35 դասախոս։