Այսօր 7-րդ անգամ եմ հորդորում լռել, մանկապարտեզի տնօրեն չեմ. Հրաչյա Սարգսյանը՝ ավագանու անդամներին
«Խնդրում եմ լռությո՛ւն, հարգելինե՛րս, այսօր 7-րդ անգամ եմ հորդորում, մանկապարտեզի տնօրեն չեմ»,-Նիստի օրակարգում չզեկուցվող հարցեր ներառող նախագծի վերաբերյալ իր ելույթի ընթացքում Երևանի ավագանու անդամներին դիմեց քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը:
Հիմնավորելով, որ բոլոր դեպքերում ավագանու նիստի օրակարգերում լինում են հարցեր, որոնց վերաբերյալ քննարկում չի լինում և ճիշտ է մտցնել չզեկուցվող հարցերի ինստիտուտը՝ Հրաչյա Սարգսյանը վրդովված խոսքը կիսատ թողեց և առաջարկեց քվեարկել նախագիծը:
Դրանից հետո էլ քաղաքապետը պարբերաբար զգուշացնում էր ավագանու աղմկող անդամներին:
Նիստի վերջին հատվածում նա դիմեց «Իմ քայլը» խմբակցության անդամ Լևոն Զաքարյանին, որը գործընկերներին ցույց էր տալիս ֆուտբոլի գնդակ և ինչ-որ բան բացատրում:
«Պարո՛ն Զաքարյան, էդ գնդակ ե՞ք ստորագրում, թե՞ վոլեյբոլ եք ուզում խաղալ, ասեք մենք էլ իմանանք»,-ավագանու անդամին դիմեց Հրաչյա Սարգսյանը:
Զաքարյանը պատասխանեց, որ ֆուտբոլի քաղաքապետարանի առաջնորթյուն են կազմակերպել:
Երևանի քաղաքապետը հետաքրքրվեց, թե արդյո՞ք այդ նույն գրնդակով են խաղում:
Հարակից հրապարակումներ`
- Աստված մի արասցե, եթե մութ ուժերը հետ են գալիս. Տիգրան Ավինյան
- Երևանի ավագանու որոշմամբ քաղաքապետին պատվիրակված լիազորությունների կատարման բյուջեն նվազեցվեց 14,2 մլրդ դրամով
- Ես էլ իմ քարտն եմ կորցրել, բայց նորը տրամադրել են. Հրաչյա Սարգսյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին