Ես էլ իմ քարտն եմ կորցրել, բայց նորը տրամադրել են. Հրաչյա Սարգսյան
«Ես քարտս մոռացել եմ տանը, ի՞նչ անեմ, գնամ, թե՞...»,-Երևանի ավագանու այսօրվա նիստի մեկնարկին քաղաքապետ Հրաչյա Սարգսյանին դիմեց «Իմ քայլը» խմբակցության անդամ Սիփան Ասատրյանը:
Քաղաքապետը պատասխանեց, որ պետք չէ գնալ քարտի հետևից:
«Մենք ձեզ հիմա քարտ կտրամադրենք, ես էլ իմն եմ կորցրել, բայց նորը տրամադրել են, այսինքն՝ այնպես չէ, որ…»,-արձագանքեց Հրաչյա Սարգսյանը:
Երևանի քաղաքապետն առաջարկեց նիստի օրակարգից հանել 4 նախագիծ՝ «Փոխանակությանը համաձայնություն տալու մասին», «Հողամասերի փոխանակությանը համաձայնություն տալու մասին», «Գնման ընթացակարգը չկայացած հայտարարելու վերաբերյալ» և «Երևան քաղաքի ավագանու 2022 թվականի հոկտեմբերի 18-ի հ.651-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» հարցերը:
Ավագանին կողմ քվեարկեց 22 հարցից բաղկացած օրակարգը մինչև 18-ի նվազեցնելու քաղաքապետի առաջարկին և սկսեց նիստը:
Հարակից հրապարակումներ`
- Վարչական շրջանները թեժ գծով ստացված քաղաքացիների ահազանգերին անհասկանալի պատասխաններ են գրում. Հրաչյա Սարգսյան
- Հա լավ հասկացա, էլի դժգոհ եք, եղավ, կներեք որ հարցրեցի. Հրաչյա Սարգսյանը՝ Հարություն Երեմյանին
- Չեմ կարծում, որ 2023-ին սկսվի մետրոյի նոր կայարանի կառուցումը. Հրաչյա Սարգսյան
- Եկել եմ քաղաք, ասում են, որ ինչ-որ չինովնիկ զանգել է, ինձ և ասել, որ թույլտվությունը ստորագրեմ. Հրաչյա Սարգսյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան