Ջավախքի պարային խմբերը նվաճել են մեդալներ
Թբիլիսիում տեղի է ունեցել Վրաստանի պարարվեսի միության կողմից կազմակերպված պարի փառատոն, որին Ախալքալաքից մասնակցել են «Ջավախք» ազգագրական համույթի փոքր խմբի սաները, Ախալքալաքի ԵԿ֊ի «ՀԱՅՔ» պարային համույթը, ինչպես նաև Օրջա, Ազավրեթ և Կորխ գյուղերի պարախմբերը։ Այս մասին գրում է Jnews-ը։
Փառատոնից Ջավախքի մասնակիցները վերադարձել են դիպլոմներով և մեդալներով։ Մշակույթի տան տնօրեն Ալիկ Քսպոյանը կարևորում է այդ փառատոնին գյուղերի պարախմբերի մասնակցությունը:
«Համերգը տեղի ունեցավ Թբիլիսիում, «Ջավախք» համույթը հրավեր էր ստացել: Քանի որ արդեն գյուղերում ստեղծել ենք երգի-պարի կոլեկտիվներ, նրանք արդեն չեն բավարարվում միայն “Ջավախքի գարուն” և “Ազգային Տարազի” փառատոններով, այդ իսկ պատճառով մենք մտածում ենք, որ դուրս հանենք այդ պարախմբերին, Թբիլիսի, Երևան ինչու չէ, շատերը ցանկանում են նույնիսկ արտասահման գնալ», – ասում է նա։