Լուկաշենկոն վաղը կլինի Երևանում
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն աշխատանքային այցով նոյեմբերի 23-ին կժամանի Հայաստան։ Այս մասին հայտնել է Բելառուսի նախագահի աշխատակազմը։
Լուկաշենկոն կմասնակցի ՀԱՊԿ գագաթնաժողովին, նիստերը կանցկացվեն նեղ և ընդլայնված կազմերով։
Հիշեցնենք, որ ՀԱՊԿ գագաթնաժողովը և ՀԱՊԿ ԱԳՆԽ, ՊՆԽ և ԱԽՔԿ համատեղ նիստը տեղի կունենա նոյեմբերի 23-ին Դվին հյուրանոցային համալիրի տարածքում:
Կազմակերպության անդամ երկրների ղեկավարները կքննարկեն միջազգային ու տարածաշրջանային անվըանգության հարցեր, ՀԱՊԿ գործունեության հիմնական արդյունքները։ Մասնակիցները կքննարկեն նաև տարբեր ոլորտներում համագործակցության վերաբերյալ հարցերի լայն շրջանակ։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան