Ադրբեջանը կրակել է ՊԲ դիրքերի, գյուղատնտեսական աշխատանքներ կատարող տրակտորի ուղղությամբ. Արցախի ՊՆ
Արցախի Հանապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հայտնում է.
«Նոյեմբերի 21-ին Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները մի քանի ուղղություններով խախտել են հրադադարի ռեժիմը՝ հրաձգային զինատեսակներից կրակ բացելով ՊԲ դիրքերի, ինչպես նաև Մաճկալաշեն գյուղի մերձակայքում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող տրակտորի ուղղությամբ։
Հայկական կողմը կորուստներ չունի։
Հրադադարի խախտման դեպքերի մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։
Միևնույն ժամանակ, Ադրբեջանի ՊՆ-ն տարածել է հերթական ապատեղեկատվությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները նոյեմբերի 21-ի ժամը 16։50-ից նոյեմբերի 22-ի ժամը 01։05-ն ընկած ժամանակահատվածում կրակ են բացել Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ»։
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանը կրակել է հայկական դիրքերի ուղղությամբ. ՊՆ
- Արցախի ՊԲ-ն չի կրակել օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ. Արցախի ՊՆ
- Ադրբեջանը մարտական դիրքից կրակել է գյուղաշխատանքներ կատարող քաղաքացիական անձանց ուղղությամբ. Արցախի ՆԳՆ
- Երկու տարում Արցախում Ադրբեջանի կողմից սպանվել է 18 անձ. Արցախի ՄԻՊ
- Հայաստանի ու Արցախի ՊՆ-ները հերքում են ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակելու տեղեկությունը
- ՊԲ-ն չի կրակել Արցախի օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ
- Ադրբեջանը կրակել է հայկական դիրքերի ուղղությամբ՝ կիրառելով նաև ականանետ. ՊՆ
- Թշնամին կրակել է հայկական դիրքերի ուղղությամբ. ՊՆ
- Ադրբեջանցիները կրակել են տրակտորիստի ուղղությամբ. Արցախի ՆԳՆ
- Գիշերը Ադրբեջանը կրկին կրակել է հայկական դիրքերի ուղղությամբ. ՊՆ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան