Իտալիայի թանգարանների տոմսերը կարող են թանկանալ
Աշխարհի խոշորագույն թանգարաններում էկոակտիվիստների մի շարք բողոքի ցույցերից հետո Իտալիայի մշակույթի նախարարը նախազգուշացրել է, որ երկրի թանգարանների մուտքի գները կարող են բարձրանալ, քանի որ հաստատությունները խստացնում են անվտանգության միջոցները:
artguide.com-ի հաղորդմամբ, նախարարի խոսքով, նոր հարձակումները «մեզ ստիպում են անհապաղ միջոցներ ձեռնարկել՝ սկսած բոլոր նկարները ապակիներով փակելուց»։
«Հաշվի առնելով հսկայական ժառանգությունը, որը պետք է պաշտպանվի, այս գործողությունները զգալի ծախսեր կբերեն նախարարության գանձապետարանին և ողջ ժողովրդին»,- ասել է նա։
Հարակից հրապարակումներ`
- Էկո-ակտիվիստները Հռոմում ցուցահանդեսում ապուր են լցրել վան Գոգի «Սերմնացանը» կտավի վրա
- Վան Գոգի «Արևածաղիկներ» կտավի վրա տոմատի ապուր են լցրել
- Էկոակտիվիստներն իրենց սոսնձել են Բոտիչելիի «Գարուն» կտավին