Ճապոնիան Հայաստանին շտապօգնության 39 ավտոմեքենա է նվիրաբերվել
Շտապօգնության 39 ավտոմեքենա է նվիրաբերվել Հայաստանին, որոնցից 35-ը գծային, իսկ 4-ը` ռեանիմոբիլ:
Առողջապահության նախարարությունից հայտնում են՝ ժամանակակից սարքավորումներով և հարակից այլ պարագաներով հագեցած մեքենաները կհամալրեն Երևանի շտապօգնության պարկը:
«Շտապբուժօգնության մեքենաները մեր երկրին են նվիրաբերվել Հայաստանի Հանրապետության և Ճապոնիայի կառավարությունների միջև կնքված «Տնտեսական և սոցիալական զարգացում» դրամաշնորհի համաձայնագրի շրջանակում: Ծրագրի արժեքը 3,5 մլն դոլար է:
Նշենք, որ պետական բյուջեի միջոցներով մարզերը ևս շտապօգնության ժամանակակից ու տեխնիկապես հագեցած նոր մեքենաներ կունենան, դրանք կլինեն մարզային ճանապարհներին և այլ չափորոշիչներին համապատասխան»,-հայտնում են նախարարությունից։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան