Հայաստան է արտահանվել իրանական «Tara» մակնիշի ավտոմեքենայի երկրորդ խմբաքանակը
«Իրան Խոդրո» ընկերության արտահանման և միջազգային կապերի գծով փոխնախագահը հայտարարել է, որ Հայաստան է արտահանվել Tara մակնիշի ավտոմեքենայի երկրորդ խմբաքանակը, տեղեկացնում է ParsToday-ը։
Ամիր Աբբաս Ֆարնուդին ասել է, որ «Հայաստանի նոր ներկայացուցչի հետ պայմանագիրը կնքվել է այս տարվա մարտին, իսկ սեպտեմբերին այդ երկիր է արտահանվել մեքենաների առաջին խմբաքանակը, որը ներառել է ավտոմատ փոխանցման տուփով Tara և Dena+ մոդելները»:
Անդրադառնալով հայկական կողմի հետ ընկերության համագործակցությանը, Ֆարնուդին նշել է, որ ապագայում «Իրան Խոդրո» արդյունաբերական խմբի նոր արտադրանքները նույնպես կարտահանվեն Հայաստան։Նա նշել է, որ ներկայումս քննարկվում է նաև ԱՊՀ երկրների հետ համագործակցության հարցը: