Zara-ի խանութները Ռուսաստանում կբացվեն նոր ապրանքանիշի ներքո
Հայտնի է դարձել Ռուսաստանում նոր անունով իսպանական Zara ապրանքանիշի խանութների բացման ժամկետները։ Այս մասին գրում է «Մոսկվա 24»-ը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Inditex» խումբը, որը պատկանում է Zara ապրանքանիշին, համաձայնել է Արաբական Միացյալ Էմիրությունների «Daher Group» ընկերությանը վաճառել Ռուսաստանում իր բիզնեսը: Այս գործարքը, ինչպես ընդգծել են ընկերությունում, թույլ կտա պահպանել մեծ թվով աշխատատեղեր։
Այս ապրանքանիշի վաճառակետերը կվերսկսեն աշխատանքը ներքին շուկայում 2023 թվականի սկզբին։ Միաժամանակ նշվում է, որ «Daher»-ը երկրում կգործի սեփական ապրանքանիշերով։
Ավելի վաղ հայտնի էին դարձել Ռուսաստանում վերաբացվող Zara և Bershka իսպանական ապրանքանիշերի ենթադրյալ անունները։ Նշվել է, որ Bershka-ն կկոչվի Br, իսկ Zara-ն՝ Z։ Այսպիսով, նոր բիզնեսի սեփականատերերը ցանկանում են պահպանել հին անվան մի մասը՝ հաճախորդների ուշադրությունը գրավելու համար։
Հիշեցնենք, որ Ուկրաինայի տարածքում հատուկ գործողության մեկնարկից հետո ՌԴ-ում իրենց գործունեությունը դադարեցրել են բազմաթիվ ընկերություններ, այդ թվում՝ McDonald's-ը, H&M-ը, Nike-ը, Adidas-ը, Puma-ն։
Հարակից հրապարակումներ`
- «Zara» խանութների ցանցը զանգվածաբար աշխատանքից ազատում է ռուս աշխատակիցներին
- Zara ապրանքանիշը կարող է Ռուսաստան վերադառնալ միայն 2023 թվականին
- IKEA-ն, Zara-ն և Bershka-ն կարող են վերադառնալ Ռուսաստան
- Zara-ի սեփականատերը դադարեցնում է աշխատանքը Ռուսաստանում
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները