Լույս աշխարհ է եկել 44-օրյա պատերազմում զոհված Վահե Կարապետյանի եղբայրը՝ Վանը
Ծնվել է 44–օրյա պատերազմում զոհված պահեստազորային Վահե Կարապետյանի եղբայրը։
Նորածնին Վան են կոչել։ Փոքրիկը լույս աշխարհ է եկել նոյեմբերի 17–ին «Էրեբունի» բժշկական կենտրոնում կեսարյան հատմամբ։
Մայրը՝ 49–ամյա Անահիտ Մկրտչյանը լրագրողների հետ զրույցում պատմում է՝ Վահեն ծառայության ընթացքում զանգում էր իրեն, խնդրում, որ իրեն եղբայր կամ քույր պարգևեն։
«Հիմա Վահես երկնքից տեսնում է, որ ես ու ամուսինս իրականացրել ենք իր ամենակարևոր նպատակներից մեկը։ Ես ուզում եմ, Վանը հպարտ լինի, որ Վահեի եղբայրն է։ Աննկարագրելի է, Վանը փոխեց մեր ընտանիքի մթնոլորտը, հնարավորություն տվեց, որ մեր դեմքին մի փոքր ժպիտ գա»,-ասում է տիկին Անահիտը։
Չնայած տարիքով ու առողջական խնդիրներով պայմանավորված դժվարություններին՝ հիմա և մայրիկը, և նորածինն իրենց լավ են զգում։
21–ամյա Վահե Կարապետյանը ժամկետային ծառայությունն ավարտել էր 2019թ.–ի ամռանը։ Սովորում էր ԵՊՀ-ում։
Միաժամանակ նա աշխատում էր NEWS.am լրատվական կայքում՝ որպես օպերատոր, մոնտաժող։ 44–օրյա պատերազմի ժամանակ կամավոր մեկնել է Արցախ, մասնակցել է Մատաղիսի, ապա Շուշիի մարտերին, նոյեմբերի 6–ին Շուշիում ծանր վիրավորում է ստացել, որից հետո տեղափոխվել Երևան։ Նոյեմբերի 9–ին, այդպես էլ գիտակցության չգալով, Վահեն անմահացել է։
Հարակից հրապարակումներ`
- Ծնվել է 44-օրյա պատերազմում զոհված Ավետիք Կարճիկյանի եղբայրը
- Վանաձորում լույս աշխարհ է եկել 44-օրյա պատերազմում հերոսացած Ռադիկ Հովակիմյանի եղբայրը
- Լույս աշխարհ է եկել 44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի եղբայրը
- Ծնվել է պատերազմում անհետ կորած Պապի եղբայրը
- Ծնվել է 44-օրյա պատերազմում զոհված Արման Ազատյանի եղբայրը
- Ծնվել է 44-օրյա պատերազմում զոհված Գևորգ և Կարեն Գևորգյանների եղբայրը
- Ծնվել է 44-օրյա պատերազմում անհետ կորած Աշոտ Սարգսյանի քույրը
- Ծնվել է անհայտ կորած զինվոր Դանիել Թիզյանի քույրը
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան