Կանադան նոր պատժամիջոցներ կսահմանի բելառուսական ընկերությունների և պաշտոնյաների դեմ
Կանադան պատժամիջոցներ կկիրառի Բելառուսի 22 պաշտոնյաների և հանրապետության 16 ընկերությունների նկատմամբ, որոնք ենթադրաբար կապված են Ուկրաինայի հակամարտության հետ։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Կանադայի ԱԳՆ-ին։
Ընկերություններն, ըստ աղբյուրի, որոնց վրա կազդեն սահմանափակումները, աշխատում են ռազմական արտադրության, ճարտարագիտության, տեխնոլոգիայի, երկաթուղային տրանսպորտի և բանկային ոլորտներում։
Կանադայի ԱԳՆ-ն պնդում է, որ բելառուս պաշտոնյաների թվում կան այնպիսիք, որոնք Ուկրաինայում ռուսական հատուկ գործողության ընթացքում «մասնակցում են ռուս զինվորականների և տեխնիկայի տեղակայմանն ու տեղափոխմանը»։
Ընդհանուր առմամբ, ուկրաինական իրադարձությունների համատեքստում Օտտավան պատժամիջոցներ է սահմանել ավելի քան 1,5 հազար անհատների և խմբերի նկատմամբ, այդ թվում՝ Բելառուսից։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին