Ռուսաստանը Թուրքիային կոչ է անում զսպվածություն ցուցաբերել Սիրիային և Իրաքին հարվածներից հետո
Մոսկվան կոչ է անում Անկարային զսպվածություն դրսևորել Սիրիայի տարածքին հասցված հարվածներից հետո, և չպետք է թույլ տալ, որ լարվածությունը սրվի: Սիրիայի հարցով ՌԴ նախագահի հատուկ բանագնաց Ալեքսանդր Լավրենտևի խոսքերը մեջբերել է «ՌԻԱ նովոստի»-ն։
«Մենք կոչ կանենք մեր թուրք գործընկերներին ցուցաբերել որոշակի զսպվածություն՝ կանխելու լարվածության աճը ոչ միայն Սիրիայի հյուսիսային և հյուսիսարևելյան շրջաններում, այլև ողջ տարածքում»,-ասել է Լավրենտևը Սիրիական կարգավորման վերաբերյալ Աստանայի բանակցությունների 19-րդ փուլի մեկնարկից առաջ։
Նրա խոսքով, այս հարցում պետք է շարունակել աշխատանքը բոլոր շահագրգիռ կողմերի հետ, և պետք է փորձ արվի «քրդական հարցին» խաղաղ լուծում գտնել։
Լավրենտևը նշել է, որ Թուրքիան նախապես չի տեղեկացրել Ռուսաստանի Դաշնությանը Սիրիայում և Իրաքում օդային գործողության մասին, հարցը կքննարկվի Աստանայում Սիրիայի հարցով հանդիպման ժամանակ։
«Մենք հույս ունենք համոզել մեր թուրք գործընկերներին ձեռնպահ մնալ Սիրիայի տարածքում ավելորդ ուժ կիրառելուց»,-ասել է ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչը։
Հարակից հրապարակումներ`
- Թուրքիան վերսկսել է հարվածները Սիրիային՝ ի պատասխան թուրքական քաղաքների գնդակոծությունների
- Թուրքիայի ռազմական գործողությունը Էրդողանը հիմնավորել է Սիրիայում Ռուսաստանի պայմանավորվածությունների չկատարմամբ
- Թուրքական քաղաքը հրթիռակոծվել է Սիրիայից
- Թուրքիայի զինված ուժերը կարող են ցամաքային գործողություններ իրականացնել Սիրիայում