Ավագանու անդամ Արման Անտոնյանը խաթարել է մեր աշխատանքը. Հեծանվահրապարակի անձնակազմը քաղաքապետարանի դիմաց է
«Հայաստան» հասարակական մարզական կազմակերպություն, Երևանի հեծանվահրապարակի անձնակազմը բողոքի ակցիա է իրականացնում։ Նրանք պահանջում են ֆինանսավորման վերականգնում։
«Հայաստան» ՀՄԿ-ի նախագահ Աբգար Պետրոսյանը լրագրողներին ասաց, որ իրենք Երևանի քաղաքապետի, ավագանու երեք խմբակցությունների անունով նամակ են փոխանցել քաղաքապետարան։
«Մենք ուզում ենք, որպեսզի իրենք գան ու խորը ուսումնասիրեն հարցը, տան արդարացի լուծում, որովհետև մենք չենք թողնի, որպեսզի մեր արած ներդրումները կորեն»,- ասաց նա։
Ա. Պետրոսյանի ներկայացմամբ, իրենց սեփականություն հանդիսացող հեծանվահրապարակը նախկինում եղել է Գրիգոր Լուսավորիչ 4 հասցեում, այն նվիրաբերել են Երևան համայնքին, վերջինս էլ տվել է իտալական «Ռենկո» կազմակերպությանը պայմանով, որպեսզի կառուցի նոր հեծանվահրապարակ։ Այն կառուցվել է և հիմա էլ գործում է Ծովակալ Իսակով 27/8 հասցեոuմ։ Նրա խոսքով, այն տարածաշրջանում լավագույնն է։
«Մենք մեր սեփականությունը նվիրաբերել ենք քաղաքին, որպեսզի հետո մեր մեջքին կանգնեն։ Հիմա մենք մեր միջոցներով ենք այն պահում, բայց արդեն շատ դժվար է»,- նշեց նա։
Աբգար Պետրոսյանի խոսքով, «Իմ քայլը» խմբակցության անդամ Արման Անտոնյանն իրենց դեմ է պայքարում։
«Անտոնյանը Արման անունով անձնավորությունը, որն աշխատել է Հայաստանի հեծանվային ֆեդերացիայի փոխնախագահ, իր հետ խմորումներ են եղել, չենք ուզել մենք իր հետ աշխատել, ասել ենք՝ թողնի, գնա, հեծանվային սպորտին հանգիստ թողնի, չի եղել մարզիչ, չի պատկերացանում այդ ոլորտը։
Նեղված գնացել է, Երևանի ավագանու անդամ է դարձել ու այդ օրվանից սկսել է պայքարել մեր դեմ, խաթարել մեր սպորտաձևի զարգացումը, մեր աշխատանքը, չի թողել նորմալ աշխատենք։ Ինչ դարձել է ավագանու անդամ, սկսել ենք մեր մասին վատ լուրեր լսել։ Մենք էլ ուզում ենք, որպեսզի քաղաքապետը, ավագանու անդամները գան ու մանրամասն ուսումնասիրեն իրավիճակը, մենք ամեն ինչ կարող ենք իրենց փաստաթղթերով ներկայացնել»,- ասաց Ա.Պողոսյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան