Փաստաբան Էրիկ Ալեքսանյանի համար երաշխավորել են ԱԺ պատգամավորներ
Փաստաբան Զորայր Հարությունյանը գրում է.
«Էրիկ Ալեքսանյանի նկատմամբ խափանման միջոց երաշխավորություն կիրառելը թույլատրելի համարելու և նրան կալանքից ազատելու համար դիմել եմ ՀՀ գլխավոր դատախազին:
Էրիկ Ալեքսանյանի դատավարական պարտականությունների պատշաճ կատարումն անձամբ երաշխավորելու պատրաստակամություն են հայտնել ՀՀ ԱԺ պատգամավորներ` Էլինար Վարդանյանը, Գառնիկ Դանիելյանը, Հռիփսիմե Ստամբուլյանը, Արգիշտի Գևորգյանը, Գեղամ Նազարյանը, Սեյրան Օհանյանը, Արծվիկ Մինասյանը, Արթուր Խաչատրյանը, Արմենուհի Կյուրեղյանը, Գեղամ Մանուկյանը, Թադևոս Ավետիսյանը, Աղվան Վարդանյանը, Ագնեսա Խամոյանը, Աննա Գրիգորյանը և Արամ Վարդևանյանը»։
Հիշեցնենք, որ փաստաբան Էրիկ Ալեքսանյանը կալանավորվել է հոկտեմբերի 19-ին։ Այս գործով անցնում է դատավոր Արուսյակ Ալեքսանյանը։ ԱԱԾ-ն դատավորին մեղադրում է ակնհայտ անարդար դատական ակտ կայացնելու և պաշտոնեական լիազորություններն անցնելու մեջ։ Էրիկ Ալեքսանյանը մեղադրվում է դատավոր Ալեքսանյանին պաշտոնեական լիազորություններն անցնելու հարցում օժանդակելու մեջ։
Հարակից հրապարակումներ`
- Էրիկ Ալեքսանյանի կալանավորման դեմ պաշտպանական կողմի ներկայացրած բողոքը մերժվել է
- Էրիկ Ալեքսանյանի կալանքի դեմ բողոքը կքննվի գրավոր ընթացակարգով
- Հերթական ուղղորդված գործողությունը Էրիկ Ալեքսանյանի դեմ. Գայանե Պապոյան
- Էրիկ Ալեքսանյանը չի կոտրվել. Կոչուբաև
- Փաստաբանների իրավունքների պաշտպանության հանձնաժողովը՝ Էրիկ Ալեքսանյանի կալանավորման առնչությամբ
- Էրիկ Ալեքսանյանի ձերբակալության ժամանակ «մասկի շոուն» արվել է մյուս փաստաբաններին վախեցնելու համար. Ժիրայր Ղարագյոզյան
- Պապոյան. Էրիկ Ալեքսանյանն ապօրինի կալանավորվեց իր դատավարական իրավունքն իրացնելու՝ միջնորդություն ներկայացնելու համար
- Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը կալանավորվեց