«Հրապարակ». Արամ Վարդևանյանը «Հայաստան» դաշինքի խմբակցությունում միակ պատգամավորն է, որ մտադիր է վայր դնել մանդատը
«Հրապարակ» թերթը գրում է.
«Արամ Վարդևանյանը «Հայաստան» դաշինքի խմբակցությունում միակ պատգամավորն է, որ մտադիր է վայր դնել պատգամավորական մանդատը։ Չնայած դաշինքում նրան փորձում են համոզել, որ հետ կանգնի որոշումից, սակայն դաշինքի մեր աղբյուրները հայտնում են, որ պատգամավորը վճռական է տրամադրված՝ նա ասում է, որ շնչահեղձ է լինում ՔՊ-ական խորհրդարանում։
Անցած շաբաթ ընդդիմությունը՝ մեծ մասով, վերադարձավ խորհրդարան, իսկ Վարդևանյանը չներկայացավ ո՛չ ԱԺ նիստերին, ո՛չ քվեարկություններին, ո՛չ հայտարարությունների ժամին։
Ռոբերտ Քոչարյանի երբեմնի փաստաբան Վարդևանյանը խմբակցության այն թևից է, որը դեմ էր խորհրդարան վերադառնալուն։ Դեմ են նաև Վահե Հակոբյանն ու իր որոշ կուսակիցներ, ովքեր նույնպես անցած շաբաթ խորհրդարան չեն գնացել, բայց, մեր տեղեկություններով, առայժմ չեն պատրաստվում հրաժարվել մանդատներից, իսկ ոմանք էլ, ինչպիսիք են Անդրանիկ Թևանյանը, Արեգնազ Մանուկյանը և այլք, ենթարկվեցին խմբակցության միասնական որոշմանը և, չնայած մասնակիորեն, մասնակցում են նիստերին»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա