Մարուքյան. Չնայած ամենօրյա հարձակումներին՝ Ադրբեջանը Հայաստանին «խաղաղություն» է առաջարկում
Նիկոլ Փաշինյանի կողմից հատուկ հանձնարարություններով դեսպան նշանակված Էդմոն Մարուքյանը Թվիթերի իր միկրոբլոգում կիսել է Պաշտպանության նախարարության հաղորդագրությունն ու գրել.
«Մեր առավոտները սկսում են Ադրբեջանի կողմից ժողովրդավար Հայաստանի վրա հարձակումների մասին լուրերերով։ Չնայած այդ հարձակումներին՝ Ադրբեջանը Հայասանին «խաղաղություն» է առաջարկում։ Միջազգային հանրությունը լուռ հետևում է այս աբսուրդին։ Ասելու ոչինչ չկա»։
Հիշեցնենք, որ նախարարությունն այսօր հայտնեց՝ նոյեմբերի 21-ին՝ ժամը 22:45-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Հայկական կողմը կորուստներ չունի:
Նոյեմբերի 22-ի՝ ժամը 09:00-ի դրությամբ, իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն։
Our mornings start with information about daily attacks by Azerbaijan on democratic Armenia. Through this attacks Azerbaijan offers to Armenia “peace”. International community silently observes this absurd. Nothing to say… https://t.co/metUOSE5AH
— Edmon Marukyan (@edmarukyan) November 22, 2022
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանը կրակել է ՊԲ դիրքերի, գյուղատնտեսական աշխատանքներ կատարող տրակտորի ուղղությամբ. Արցախի ՊՆ
- Ադրբեջանը կրակել է հայկական դիրքերի ուղղությամբ. ՊՆ
- Արցախի ՊԲ-ն չի կրակել օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ. Արցախի ՊՆ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին