Մեսսիի և Ռոնալդուի համատեղ լուսանկարի ստեղծման պատմությունը
«Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն և ՊՍԺ-ի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին Louis Vuitton ապրանքանիշի գովազդային արշավին են մասնակցել։ «Ոսկե գնդակի» բազմաթիվ դափնեկիրները գովազդել են պայուսակները՝ դրանցից մեկի վրա շախմատ խաղալով:
«Հաղթանակը հոգեվիճակ է»,- ասվում է լուսանկարի մակագրության մեջ։
Լուսանկարի հեղինակն է լեգենդար հայտնի լուսանկարիչ Էննի Լեյբովիցը։
chess.com-ը գրում է, որ խաղատախտակի վրա ֆիգուրները պատահական չեն դասավորված. Մագնուս Կարլսենի և Հիկարու Նակամուրայի միջև Սթավանգեր 2017-ի Norway Chess մրցաշարի խաղից է։
Հրապարակվել է տեսանյութը, որտեղ երևում է, թե ինչպես է արվել Ռոնալդուի և Մեսսիի համատեղ լուսանկարը։