Պռոշյան փողոց տանող ճանապարհները փակ են լինելու
Երևանում կայանալիք արարողակարգային միջոցառումներով պայմանավորված՝ նոյեմբերի 23-ին ժամանակ առ ժամանակ փակ կլինեն մայրաքաղաքի մի շարք փողոցներ:
Այս մասին հայտնում են ոստիկանությունից ու պատճառված անհարմարությունների համար հայցում է քաղաքացիների ըմբռնումն ու ներողամտությունը:
ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից մանրամասնում են, որ ՀԱՊԿ գագաթնաժողովը և ՀԱՊԿ ԱԳՆԽ, ՊՆԽ և ԱԽՔԿ համատեղ նիստը տեղի կունենա նոյեմբերի 23-ին Դվին հյուրանոցային համալիրի տարածքում:
Անվտանգության նկատառումներից ելնելով՝ դեպի նիստի վայր տանող ճանապարհները փակ են լինելու բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների և անհատների համար, որոնք օժտված չեն հատուկ տրամադրված անցագրերով (չշփոթել անվանական բեյջերի հետ)։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան