Վիվա-ՄՏՍ-ն առաջարկում է լավագույն սակագին. 7 Դ/ՄԲ՝ Վրաստանում, Եգիպտոսում, ԱՄԷ-ում և 50 այլ երկրում ռոումինգում գտնվելիս
Վրաստան, Եգիպտոս, ԱՄԷ և 50 այլ երկիր այցելող բաժանորդները կկարողանան օգտվել Վիվա-ՄՏՍ-ի առաջարկած 7 Դ/ՄԲ լավագույն սակագնից` ըստ մեգաբայթերի սպառման, նախկին 9 Դ/ՄԲ սակագնի փոխարեն: Այս մասին տեղեկացնում են ընկերությունից։
«Սակագինը վերաբերում է թե՛ հետվճարային, թե՛ կանխավճարային բաժանորդներին:
Ստորև ներկայացված է այն երկրների ցանկը, որտեղ է 2022թ. նոյեմբերի 22-ից մինչև 2023թ. հունվարի 31-ը (ներառյալ) կկիրառվի 7 Դ/ՄԲ սակագինը.
Վրաստան, Եգիպտոս, Արաբական Միացյալ Էմիրություններ, ինչպես նաև Ալբանիա, Ավստրիա, Բելառուս, Բելգիա, Բուլղարիա, Կանադա, Չինաստան, Խորվաթիա, Կիպրոս, Չեխիա, Դանիա, Էստոնիա, Ֆինլանդիա, Ֆրանսիա, Գերմանիա, Գանա, Հունաստան, Հունգարիա, Իրան, Իռլանդիա, Իսրայել, Իտալիա, Ճապոնիա, Ղազախստան, Լատվիա, Լիտվա, Լյուքսեմբուրգ, Մալթա, Չեռնոգորիա, Նիդեռլանդներ, Նոր Զելանդիա, Նորվեգիայ, Լեհաստան, Պորտուգալիա, Ռումինիա, Ռեյունյոն, Սերբիա, Սլովակիա, Սլովենիա, Հարավաֆրիկյան Հանրապետություն, Հարավային Կորեա, Իսպանիա, Շվեդիա, Շվեյցարիա, Տաջիկստան, Թուրքիա, Միացյալ Թագավարություն, Ուկրաինա, ԱՄՆ և Ուզբեկստան:
Ռոումինգ ծառայությունը պետք ակտիվացնել նախքան մեկնելը:
Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարելի է օգտվել www.mts.am կայքից, զանգահարել 111 անվճար հեռախոսահամարով, հաղորդակցվել «111 օնլայն» պորտալի միջոցով, կամ այցելել Վիվա-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոններից որևէ մեկը: Վիվա-ՄՏՍ-ի վերաբերյալ նորություններին մշտապես ծանոթ լինելու համար միացեք ընկերության Ֆեյսբուքյան էջին »,- նշված է հաղորդագրությունում։