Աստված մի արասցե, եթե մութ ուժերը հետ են գալիս. Տիգրան Ավինյան
«Եկեք պատկերացնենք, թե որ հարցերը կարող են չզեկուցվող լինել: Դրանք այն հարցերն են, որոնց վերաբերյալ հարցեր չկան, քննարկում չկա, միաձայն են անցնում»,-Երևանի ավագանու նիստում ասաց քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանը՝ պարզաբանելով Երևան քաղաքի ավագանու 2009 թվականի հունիսի 18-ի N 1-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին նախագծի էությունը:
Մինչ այդ, զեկուցելով նախագիծը, Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանն ասաց, որ դրանով առաջարկվում է Երևանի ավագանուն նիստի օրակարգի որոշ հարցեր քաղաքապետի առաջարկությամբ քննարկել չզեկուցվող ընթացակարգով:
Ավագանու ընդդիմադիր անդամները վրդովմունք հայտնեցին, որ առանց իրենց հետ քննարկման նման նախագիծ են բերել նիստի, և. որ նշանակովի քաղաքապետարանը չպետք է որոշի, թե ընտրովի ավագանին ինչպես պետք է աշխատի:
Տիգրան Ավինյանն ասաց, որ նախագիծը համեմատելի չէ ՀՀ կառավարության աշխատակարգի հետ, քանի որ այնտեղ, որպես այդպիսին, ընդդիմություն չկա:
«Ավագանին, տրամաբանորեն, ունենալու է ընդդիմություն և վաղը, Աստված մի արասցե, եթե ինչ-որ մի նոր իշխանություն է ձևավորվում, կամ մութ ուժերը հետ են գալիս և ուզում են հրապարակային քննարկումներից զերծ մնան, և ինչ-որ բաներ կոծկել չզեկուցվող հարցերով, ընդդիությունը միշտ հնարարվորոթյուն ունի այդ հարցը բարձրաձայնելու և ավելի մեծ աղմուկ բարձրացնել հարցի վերաբերյալ, քան, եթե հարցն ի սկզբանե զեկուցվող լիներ»,-բացատրեց Ավինյանը:
Նա ընդունեց, որ որոշակի ռիսկեր կան, բայց նախագիծը գաղտնի ընթացակարգի մասին չէ, այլ՝ հրապարակային քննարկման մասին:
«Ուղղակի այն ընթացակարգային որոշումները, որոնք որպես կանոն քննարկում, հարցեր չեն ենթադրում և միաձայն անցնում են, դրանք չզեկուցվող համարելով՝ ավագանին կարողանում է և՛ իր, և՛ երևանցիների ժամանակը խնայել»,-ասաց Ավինյանը:
Հարակից հրապարակումներ`
- Արաբկիրի թիվ 51-րդ փողոցն անվանակոչվեց Մարիա Յակոբսենի անվամբ
- Երևանի ավագանու որոշմամբ քաղաքապետին պատվիրակված լիազորությունների կատարման բյուջեն նվազեցվեց 14,2 մլրդ դրամով
- Ես էլ իմ քարտն եմ կորցրել, բայց նորը տրամադրել են. Հրաչյա Սարգսյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան