Տոկաևը հաղթել է Ղազախստանի նախագահական ընտրություններում
Ղազախստանի ներկայիս նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հաղթել է նոյեմբերի 20-ին կայացած նախագահական ընտրություններում՝ հավաքելով ձայների 81,31%-ը։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, նման վերջնական տվյալներ երեքշաբթի օրը կայացած ճեպազրույցում հայտնել է Ղազախստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Նուրլան Աբդիրովը:
Նա նշել է, որ Տոկաևը ստացելէ 6 մլն 456 հազար 392 ձայն, կամ՝ ձայների 81,31 տոկոսը։
Նախորդ նախագահական ընտրություններում՝ 2019 թվականի հունիսի 9-ին, Տոկաևը հավաքել է ձայների 70,96 տոկոսը։
Ըստ աղբյուրի՝ Տոկաևի երդմնակալության արարողությունը տեղի կունենա նոյեմբերի 26-ին։
Հարակից հրապարակումներ`
- Էրդողանն ու Ալիևը շնորհավորել են Տոկաևին
- Նախնական տվյալներով՝ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հաղթում է Ղազախստանի նախագահական ընտրություններում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան