Իրանական կինոն՝ Երևանի կինոփառատոնում
Երևանում ընթացող կարճամետրաժ և ուսանողական ֆիլմերի 5-րդ միջազգային փառատոնում փայլել են իրանական «Արամ» և «Արևի խավարում» ֆիլմերը։ Այս մասին գրում է ParsToday-ը։
Փառատոնի մրցութային բաժնում ցուցադրվել է 33 ֆիլմ, այդ թվում՝ 2 ֆիլմ Իրանից։
Իրանական կարճամետրաժ «Արամ» ֆիլմը, որը պատմում է մի երիտասարդ աղջկա առօրյայի մասին, արժանացել է միջազգային բաժնի լավագույն ֆիլմի և փառատոնի լավագույն դերասանուհու մրցանակին։
Փառատոնի մրցութային բաժնում լավագույն գեղարվեստական ֆիլմ է ճանաչվել Ալիռեզա Ղասեմիի և Ռահա Ամիրֆազլիի «Արևի խավարում» իրանական ֆիլմը։
«Արևի խավարում» ֆիլմում ներկայացվում է, թե ինչպես է արևի խավարման ավարտից քիչ առաջ դերասանի կյանքի իրականությունը փոխվում։