Օդաչուն դատապարտվել է ազատազրկման՝ առանց լիցենզիայի կոմերցիոն թռիչքներ կատարելու համար
Դատարանը հինգ տարվա ազատազրկման է դատապարտել ավստրալացի օդաչուին՝ մի քանի տարի առանց լիցենզիայի ինքնաթիռներ վարելու համար, գրում է «Ռիա Նովոստի» գործակալությունը։
Հեռուստաալիքի տվյալներով՝ Քվինսլենդից 37-ամյա Ջոշ Հոչը 2011-ից 2015 թվականներին կատարել է 96 թռիչք, այդ թվում՝ 61-ը՝ պատգամավոր Բոբ Քաթերի համար։
Իր աշխատանքի համար նա ստացել է մոտ 370 հազար դոլարի շահույթ։
Նշվում է, որ նա թռիչքների համար պաշտոնական լիցենզիա ստացել է միայն 2016 թվականին։
Ըստ ամբաստանյալի փաստաբան Մայքլ Հիբլի՝ իր պաշտպանյալին «կուրացրել» է թռչելու կիրքը։
«Ավիացիայի հանդեպ ունեցած սերը նրան կուրացրել է, և նա չի կարողացել տեսնել իրականությունը, ինչի պատճառով էլ տեղի է ունեցել խարդախությունը»,- ասել է փաստաբանը։
ABC-ի տվյալներով՝ Հոչը կարող է բանտից վաղաժամկետ ազատ արձակվել 2024 թվականի նոյեմբերի 15-ին, որին կհաջորդի չորս տարվա փորձաշրջան:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա