Միջուկային շանտաժը չպետք է տեղ գտնի միջազգային քաղաքականության մեջ․ Լուկաշենկո
Միջուկային շանտաժը տեղ չպետք է ունենա միջազգային քաղաքականության մեջ: Ռիա Նովոստիի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Երևանում՝ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նեղ կազմով նիստում։
«Սա չէր կարելի պատկերացնել 2-3 տարի առաջ: Արևմտյան առանձին առաջնորդների միջուկային հռետորաբանությունը գնալով «կատաղի» է դառնում: Լեհաստանի ղեկավարությունը հայտարարում է, որ պատրաստ է իր տարածքում միջուկային զենք տեղակայել։ Լավ է, որ ամերիկացիները դեռևս ունեն ողջամիտ մարդիկ, որոնք հիանալի հասկանում են միջուկային խաղերի վտանգները, հատկապես անկանխատեսելի գործընկերների հետ: Մենք այն համոզմանն ենք,որ միջուկային շանտաժը չպետք է տեղ գտնի միջազգային քաղաքականության մեջ»,- ընդգծել է Ալեքսանդր Լուկաշենկոն:
Հարակից հրապարակումներ`
- Պուտինը Փաշինյանի հետ քննարկել է Արցախի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորման հարցերը
- Ալիսոնը՝ ՀԱՊԿ-ի դեմ բողոքի ակցիայում. «Ես հիմարների հետ եմ»
- ՀԱՊԿ-ը նոր գլխավոր քարտուղար կունենա
- Վլադիմիր Պուտինը Երևանում է