Կրթություն, գիտություն 20:47 23/11/2022 Հայաստան

Թումոն Հայաստան է բերում Rise միջազգային բարեգործական նախաձեռնությունը

 Schmidt Futures-ը, Rhodes Trust-ն ու Թումոն հայտարարում են Rise դիմումների մեկնարկի մասին։Այս մասին հայտնում են «Թումո»-ից։

Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը, համագործակցելով Schmidt Futures բարեգործական նախաձեռնության և Rhodes Trust կրթական բարեգործական ծրագրի հետ, հայտարարում է Rise Global Challenge 2023-ի դիմումների մեկնարկը հայ պատանիների համար։

Rise-ը համաշխարհային ծրագիր է, որը բացահայտում է 15-ից 17 տարեկան փայլուն երիտասարդների և աջակցում է նրանց ողջ կյանքի ընթացքում` հասարակության և մարդկության առջև դրված մարտահրավերները լուծելուն ուղղված նրանց նախագծերի իրագործման ճանապարհին։ Rise Challenge-ի շրջանակում Rise-ը տասնյակ հազարավոր դիմորդներից կընտրի 100 հաղթողների: Հաղթողներն օգտվում են Google-ի նախկին տնօրեն Էրիկ Շմիդտի և իր կնոջ` Վենդի Շմիդտի կողմից 1 միլիարդ դոլար արժողությամբ բարեգործական նվիրատվությունից, որը տրամադրում է համալսարանական կրթաթոշակներ, տեխնոլոգիական փաթեթներ, ամբողջությամբ ֆինանսավորվող հրավեր` Rise գագաթնաժողովին, մենթորություն, կարիերայի զարգացման հնարավորությունների հասանելիություն, սոցիալական ձեռնարկություն հիմնելու բյուջե և ավելին։

Rise-ը գիտի, որ տաղանդը բաշխվում է հավասարապես, բայց հնարավորությունը` ոչ, այդ իսկ պատճառով համագործակցում է 30-ից ավելի համաշխարհային կազմակերպությունների հետ, այդ թվում` Թումոյի, Միացյալ համաշխարհային քոլեջների (UWC), Մանչեսթեր Յունայթեդ հիմնադրամի, Teach for All-ի, Amideast-ի և Լատինական Ամերիկայի Leadership Academy-ի հետ` ուսումնասիրելու աշխարհը, գտնելու փայլուն երիտասարդների, որոնք լի են ավելի լավ աշխարհ կառուցելու խանդավառությամբ:

«Rise-ը, որի առաքելությունն է տաղանդներ փնտրելն ու զարգացնելը, հպարտ է միավորվել Թումոյի հետ` Հայաստանի տարբեր անկյուններում ապրող տաղանդավոր երիտասարդների գտնելու և աջակցելու գործում: Մենք փնտրում ենք երիտասարդների, որոնք ունեն ներուժ` միասին ծառայելու մարդկությանը իրենց ամբողջ կյանքի ընթացքում»,- ասում է Rise-ի գործադիր տնօրեն Մարկ Գերմանը:

«Մենք ուրախ ենք համագործակցել Rise ծրագրի հետ`  աջակցություն տրամադրելու այն սերնդին, որը կառուցելու է ավելի լավ աշխարհ։ Rise-ի միջոցով հայ պատանիները կարող են օգտվել բազմատեսակ ռեսուրսներից և հնարավորություններից: Ծրագրի շրջանակում փնտրում ենք 15-ից 17 տարեկան երիտասարդների, որոնք ցանկանում են ստեղծել հանրային նշանակություն ունեցող նախագիծ` լուծելու մարդկության առջև դրված խնդիրները և ձեռնոց նետելու գլոբալ մարտահրավերներին»,- նշեց Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի զարգացման գծով տնօրեն Բեկոր Փափազյանը:
Իր ստեղծման օրվանից Rise-ը իր համայնք է ընդունել ավելի քան 150,000 մասնակիցների 170-ից ավելի երկրներից և ընտրել է 200 հաղթողների՝ 69 երկրներից. հաղթողները հանդես են եկել ծրագրերով զանազան թեմաներով` կրթությունն ավելի մատչելի դարձնելուց մինչև գլոբալ տաքացումը մեղմելն ու քաղցկեղի առավել արդյունավետ հայտնաբերման գործիքներ մշակելը: Schmidt Futures-ը բարեգործական նախաձեռնություն է, որը միավորում է տաղանդավոր մարդկանց մի հարթակում, որտեղ նրանք հիմնավորում են իրենց գաղափարները և տրամադրում լուծումներ գիտության և հասարակության համար դժվարին խնդիրներին։

Rise-ի հաղթողները կստանան անհատական և ճկուն աջակցություն ամբողջ կյանքի ընթացքում՝ իրենց նպատակներին հասնելու համար: Ծրագիրը միտված է խրախուսելու հասարակության ծանր խնդիրները լուծելու համար նորարարական լուծումներ տվող նախագծերը: Rise-ը բոլոր դիմորդներին, անկախ հաղթելու հանգամանքից, ներառում է իր գլոբալ ցանցում, տրամադրում է անվճար առցանց դասընթացներ և գործընկերների կողմից տրված հնարավորություններ:

Rise-ի բոլոր հաղթողները ստանում են հետևյալ աջակցությունը.

● Մասնակցություն գագաթնաժողովին. ամբողջությամբ ֆինանսավորվող, երեք շաբաթ տևողությամբ գագաթնաժողով Rise Global Winner խմբի այլ անդամների հետ:
● Համաշխարհային հաղթողների ցանց. հնարավորություն միանալ Rise Global Winners ցանցին և դրա միջոցով միավորվել միանման հետաքրքրություններ ունեցող անձանց հետ, ստանձնել գործնական պարտավորություններ, գործարկել ձեռնարկություններ և համագործակցություններ:
● Խորհրդատվություն և մասնագիտական կողմնորոշման աջակցություն.
խորհրդատվություն և աջակցություն համալսարան դիմելու և մասնագիտություն ընտրելու հարցում։
● Ծրագրավորում. մասնագիտացված ծրագրերի, դասընթացների և այլ հնարավորությունների հասանելիություն Rise-ի գործընկերների միջոցով:
● Բարձրագույն կրթության կրթաթոշակներ. չորս տարվա հետբուհական կրթաթոշակ ցանկացած հավատարմագրված համալսարանում՝ ներառյալ ուսման վարձը և կենսաթոշակը՝ հիմնված կարիքի և ֆինանսական օժանդակության առկայության վրա:
● Տեխնոլոգիա. տեխնոլոգիական փաթեթ՝ օրինակ համակարգիչ կամ պլանշետ, որոնց տրամադրումը որոշվում է տարեկան կտրվածքով:
Ի հավելում վերոնշյալին` Rise-ի հաղթողները կարող են դիմել հետևյալ արտոնությունների համար.
● Գործընկերների ցանց. ծանոթացում պոտենցիալ գործընկերների հետ, միջնակարգ կրթության կրթաթոշակներ, պրակտիկաներ և այլ հնարավորություններ՝ Rise ցանցի մաս կազմող գործընկերներից:
● Ֆինանսավորման հնարավորություններ. ֆինանսավորում՝ փորձարկելու նորարար գաղափարներ, որոնք կլուծեն տեղական համայնքների կամ ամբողջ աշխարհի հիմնային խնդիրները` սկսած սոցիալական ձեռնարկատիրության նախնական ներդրումից մինչ դրամաշնորհ շահույթ չհետապնդող ընկերություն հիմնելու համար:
● Կրթության աջակցություն. կրթաթոշակային ծրագրեր մագիստրատուրա և ասպիրանտուրա անցնելու համար։

«Մենք նախատեսում ենք կազմակերպել առցանց և դեմառդեմ հանդիպումներ բոլոր հետաքրքրված թեկնածուների և նրանց ծնողների հետ: Մենք ամեն ինչ կանենք, որպեսզի օգնենք նրանց հասկանալ և կողմնորոշվել դիմելու գործընթացում»,- նշել է Բեկոր Փափազյանը՝ հավելելով․ «Մենք ցանկանում ենք, որ հայ երիտասարդները միանան Rise համայնքին և հասնեն իրենց առավելագույն ներուժին»:
Ինչպե՞ս դիմել
Առցանց հայտերը բաց են Rise կայքում և հասանելի են մինչև 2023 թվականի հունվարի 25-ը, տեղական ժամանակով ժամը 20:59-ը:

Rise 2023-ը բաղկացած է երեք փուլից՝

Ներկայացում. Դիմորդները պատմում են իրենց մասին՝ տեսանյութերի միջոցով, ստեղծում են անհատական նախագիծ, որը ցույց է տալիս իրենց տաղանդը և օգուտ բերում իրենց համայնքներին, և, ի թիվս այլ գործողությունների, ուսումնասիրում են մյուս հայտատուների նախագծերը։
Հարցազրույց. Rise-ն ընտրում է մինչև 500 եզրափակիչ մասնակցի, որոնք անցնում են «Ֆինալիստների օրեր» փուլով, որտեղ էլ ցուցադրում են իրենց շարժառիթները, խնդիրներ լուծելու կարողությունները և թիմային աշխատանքի հմտությունները նորարարական հարցազրույցի ձևաչափով:
Համաշխարհային հաղթողների ընտրություն. Եզրափակիչ փուլ անցած մասնակիցներից Rise-ն ընտրում է 100 հաղթողների, որոնք ամբողջ կյանքի ընթացքում ստանալու են աջակցություն՝ ծառայելու մարդկությանը:
 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:41
Զուրաբիշվիլին որոշել է նորընտիր նախագահի երդմնակալության արարողությունից առաջ գիշերել նախագահականում
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին տեսաուղերձում հայտարարել է, որ գիշերելու է իր նստավայրում իր իրավահաջորդի երդմնակալության նախօրեին։...
Աղբյուր` Panorama.am
22:52
Բայդենը խոստովանել է, որ ափսոսում է ԱՄՆ նախագահական ընտրապայքարից դուրս գալու համար
ԱՄՆ ներկայիս նախագահ Ջո Բայդենը իր մտերիմ մարդկանց շրջապատում մասնավոր զրույցներում ափսոսանք է հայտնել, որ լքել է պետության ղեկավարի պաշտոնի...
Աղբյուր` Panorama.am
22:38
Հայ շախմատիստների հաջողությունները 2024 թվականի ընթացքում
Հայաստանի շախմատի ֆեդերացիան ամփոփել է հայ շախմատիստների հաջողությունները 2024 թվականի ընթացքում:  Հայաստանի շախմատի տղամարդկանց...
Աղբյուր` Panorama.am
21:53
Հայաստանի պատմության թանգարանն այս տարի ունեցել է ավելի քան 100 000 այցելու
Հայաստանի պատմության թանգարանը 2024 թվականի ընթացքում իրականացրել  է ավելի քան 20 ցուցանահանդես, 60-ից ավելի տարաբնույթ միջոցառում։...
Աղբյուր` Panorama.am
21:10
ՄԱԿ. 2024-ը՝ երեխաների համար ամենավատ տարիներից մեկը
Յուրաքանչյուր վեցերորդ երեխա կամ մոտ 473 միլիոն երեխա ապրում է պատերազմական գոտում՝ 2024 թվականը դարձնելով երբևէ եղած վատագույն տարիներից մեկը:...
Աղբյուր` Panorama.am
20:45
Քեյթ Միդլթոնի 9-ամյա դուստրը խախտել է թագավորական արարողակարգի կանոնը
Արքայազն Ուիլյամի և Քեյթ Միդլթոնի դուստրը՝ 9-ամյա արքայադուստր Շառլոտան, խախտել է թագավորական արարողակարգի կանոններից մեկը։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
20:19
Դուք սխալ ճանապարհով եք գնում, վնասում եք 1 մլն երևանցիների առողջությունը, պետք է կանգնեք. Քրիստինա Վարդանյան
Երևանի վերջին գործակարգավարական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տիգրան Ավինյանն ընդունեց, որ մայրաքաղաքի օդը նորմայից 3.5 անգամ ավել աղտոտված...
Աղբյուր` Panorama.am
19:58
Երեխաները բարձր են պահում Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված հոր՝ լեգենդար հրամանատար Գեղամ Գաբրիելյանի հիշատակը
Արցախցի երեխաները շարունակում են հաջողություններ գրանցել տարբեր մարզաձևերում։ «Բերդ» թերթը գրում է, որ ի հպարտություն Արցախի և...
Աղբյուր` Panorama.am
19:47
Ժաննա, նստի, անբավարար. Դեմոյան
«Ես երկար չմտածեցի, մի քիչ խորհեցի ու եկա այն եզրակացության, որ նախկիններն էստեղ մեղավոր չեն»:
Աղբյուր` Panorama.am
19:37
Սևանի թերակղզուց մինչև Դիլիջանի թունելի սկզբնամաս բուք է։
Դեկտեմբերի 28-ին՝ ժամը 19:30-ի դրությամբ, Թալինի, Անիի, Աբովյանի, Հրազդանի, Ապարանի, Արագածի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում։ Սևանի...
Աղբյուր` Panorama.am
19:23
Նիկոլը՝ բանավեճի իր առաջարկով ակամայից տակտիկական առումով միավորեց երեք նախագահների թիմերին. Աշոտյան
«Միանշանակ, և ոչ միայն բովանդակային, այլև տեխնոլոգիական առումով, երբ անմիջապես դրանից հետո խաղացրեց քովիդային անհեթեթ քարտը»,-...
Աղբյուր` Panorama.am
19:11
Նախաքննական մարմինը փոխել է եղբորս առաջադրած մեղադրանքը, բայց պետք է կայացվեր հետապնդումը դադարեցնելու որոշում. Երիցյան
«Նախաքննական մարմինը փոխել է եղբորս առաջադրած մեղադրանքն ու պարեկային ծառայողների հետ միջադեպը որակել որպես Ա. Երիցյանի կողմից մարմնական...
Աղբյուր` Panorama.am
19:00
Ուսուցիչների համար վերջին տարիներին ստեղծվում են միայն անհարմարություններ. Դանիելյան
«Անչափ կարևոր առաքելություն իրականացնող, շատ հաճախ նվիրյալի պես աշխատող ուսուցիչների համար վերջին տարիներին ստեղծվում են միայն...
Աղբյուր` Panorama.am
18:44
ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան ավիահարվածներ են հասցրել Եմենի՝ հութիների կողմից վերահսկվող նահանգի վրա. Al Masirah
ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի ավիացիան հարվածներ են հասցրել Եմենի հյուսիս-արևմուտքում գտնվող Հաջա նահանգի ուղղությամբ այն բանից հետո, երբ Եմենի...
Աղբյուր` Panorama.am
18:30
Ալիևի հերթական նախապայմանն իրականություն է դառնում ոչ թե Մոսկվայի, Վաշինգտոնի կամ Փարիզի, այլ Նիկոլի շնորհիվ. Աշոտյան
«Նիկոլը ոչ թե խանգարում է Մոսկվային, այլ ՌԴ-ի համար «օգտակար հիմար»՝ useful idiot է հանդիսանում։ Իր արմենպրեսյան զեղումներն անթերի էին այդ տեսակետից»»։
Աղբյուր` Panorama.am
18:17
Հայաստանում 2025-ին առաջին անգամ կկայանան միջազգային 3 խոշոր մրցաշար
Հայաստանում 2025 թվականին առաջին անգամ կկայանան միջազգային 3 խոշոր մրցաշար, որոնք ընդգրված են Եվրոպայի բռնցքամարտի ֆեդերացիայի EUBC օրացույցային...
Աղբյուր` Panorama.am
18:06
Զելենսկին ու Ալիևը քննարկել են ադրբեջանական ինքնաթիռի կործանման դեպքը
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, որի ընթացքում կողմերը քննարկել են Ղազախստանում...
Աղբյուր` Panorama.am
17:52
Ադրբեջանում ապօրինի կալանավորված Ռուբեն Վարդանյանի դեմ շինծու քրեական գործն ուղարկվել է դատարան
Արցախի Հանրապետության նախկին պետնախարար, գործարար և բարերար Ռուբեն Վարդանյանի դեմ հարուցված քրեական գործը, ով ավելի քան մեկ տարի Բաքվի բանտում...
Աղբյուր` Panorama.am
17:40
Ադրբեջանը հայտնել է Հայաստանի հետ սահմանի՝ մինչև 13 կիլոմետր երկարությամբ հատվածում սահմանազատման մասին
Ադրբեջանի և Հայաստանի միջև պետական սահմանի սահմանազատումն ու սահմանազատումն իրականացվել է մինչև 13 կիլոմետր երկարությամբ հատվածում։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
17:31
Ողբերգական վթար. բախվել են մեքենաներ, կան զnhեր
Դեկտեմբերի 28-ին, ժամը 14:40-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի-Մայիսյան...
Աղբյուր` Panorama.am
17:24
Զուրաբիշվիլին միացել է Թբիլիսիում ընդդիմության «կենդանի շղթային»
30 օր շարունակ Թբիլիսիում և շրջաններում շարունակվող բողոքի ակցիան այսօր շարունակվում է կենդանի շղթայով։ Ակցիայի մասնակիցների թվում են տարբեր...
Աղբյուր` Panorama.am
17:07
Գրականության և արվեստի թանգարանի՝ տասներորդ մուսային վերաբերող բաժնում պահպանում են բազմաթիվ արժեքավոր վկայություններ
Այսօր Կինոյի միջազգային օրն է, և սա հիանալի առիթ է՝ անդրադառնալու Գրականության և արվեստի թանգարանի՝ տասներորդ մուսային վերաբերող այս բաժնին։...
Աղբյուր` Panorama.am
16:49
Պուտինը զանգահարել է Ալիևին և ներողություն խնդրել
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռախոսով քննարկել են Ղազախստանի Ակտաու քաղաքի մոտ դեկտեմբերի 25-ին...
Աղբյուր` Panorama.am
16:36
Ադրբեջանը խստացնում է ՌԴ քաղաքացիների կեցության կանոնները
Ադրբեջանի իշխանությունները մտադիր են փոփոխություններ մտցնել իրենց տարածքում Ռուսաստանի քաղաքացիների ժամանակավոր գտնվելու կանոններում։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
16:24
Ռուսաստանի ԱԳՆ. 10 տարվա գործունեության ընթացքում ԵԱՏՄ-ն դարձել է միջազգային տնտեսական հարաբերությունների կարևոր դերակատար
2025 թվականի հունվարի 1-ին լրանում է 2014 թվականի մայիսի 29-ին Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) մասին պայմանագրի ուժի մեջ մտնելու և ԵԱՏՄ-ի՝...
Աղբյուր` Panorama.am
16:14
Վրաստանում գրանցված երկրաշարժը զգացվել է Հայաստանում՝ 3-4 բալ ուժգնությամբ
Սույն թվականի դեկտեմբերի 28-ին` տեղական ժամանակով ժամը 15:44-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 11։44-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ...
Աղբյուր` Panorama.am
15:54
«Օպելի պատմությունը» գրեթե բոլոր տեսանկյուններից դարձավ բուռն քննարկման առարկա, սակայն մի շատ կարևոր ասպեկտ մնաց աննկատ. Անանյան
ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը գրում է.  «Օպելի պատմությունը» գրեթե բոլոր տեսանկյուններից վերջին երկու օրվա ընթացքում...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

2025-ը կդիմավորենք Եռաբլուրում. Բագրատ Սրբազան
13:39 28/12/2024

2025-ը կդիմավորենք Եռաբլուրում. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}