Իրավաբան. Ֆրանսիայի և Ռուսաստանի մերժումների հիմքում այդ պետությունները դրել են քաղաքական հետապնդման փաստը
Իրավաբան Արսեն Բաբայանը գրում է.
«Տեղեկացանք, որ Ֆրանսիայի իշխանությունը հրաժրվել է Հայաստանին հանձնել Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանին:
Նախկինում տարբեր անձանձ հանձնելու դատախազության խնդրանքները մերժել էր նաև Ռուսաստանի Դաշնությունը, իսկ Հայաստանում գործող հակառուսական համայնքն այդ առնչությամբ մեծ աղմուկ էր բարձրացրել:
Ֆրանսիայի և Ռուսաստանի այդպիսի մերժումների հիմքում այդ պետությունները դրել են քաղաքական հետապնդման փաստը և միջազգային կոնվենցիաների ուժով մերժել արտահանձնումները: Փաստորեն արևմուտքը նույնպես հաստատեց, որ անձինք Հայաստանում ենթարկվում են քաղաքական հետապնդումների:
Այլևս կարող ենք լիարժեք և անհերքելի փաստ համարել, որ ժողովրդավարական ամրոց Հայաստանում մեծ թափով իրականացվում են քաղաքական հետապնդումներ»։
Հիշեցնենք, որ «Ազատություն» ՌԿ-ն, վկայակոչելով դատախազությանը, գրել էր՝ Ֆրանսիան մերժել է Հայաստանին՝ արտահանձնել Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանին։ Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարությունը Հայաստանի արտաքին գերատեսչության միջոցով պատասխանել է, որ դեռ հինգ ամիս առաջ դատական մարմինները բացասական կարծիք են հայտնել Խաչատրյանին արտահանձնելու դիմումի վերաբերյալ։ Այս որոշման հիմքում դրվել է Արտահանձնման Եվրոպական կոնվենցիան, ըստ որի, «Խաչատրյանի արտահանձնումը նրա համար կարող է ունենալ բացառիկ ծանր հետևանքներ»։
Դեռ 2020-ից հետախուզվող գործարար Սամվել Մայրապետյանի դեպքում հարցը Գերմանիայի դատական իշխանություններին չի հասել. նրա նկատմամբ հետախուզմանը Գերմանիայի Ինտերպոլի ազգային բյուրոն ընթացք չի տվել։
Մարտի 1-ի գործով սահմանադրական կարգը տապալելու համար հետախուզման մեջ էր ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանը։ Նախաքննության ընթացքում պարզվել էր, որ Հարությունյանը վաղուց ՌԴ քաղաքացի է։
Մարտի 1-ի գործով հետախուզման մեջ է նաև նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը. նա ևս ՌԴ-ում է, Մոսկվայում հրապարակային մասնակցում է տարբեր իրադարձությունների։ Նրան ևս չեն արտահանձնել։
Հետախուզման մեջ էնաև մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանը, որ մեղադրվում էր այդ գործով ապացույցներ կեղծելու մեջ։ Նա 2020թ. մարտին ՌԴ-ում ձերբակալվել էր, ապա ազատ արձակվել, բայց այդպես էլ նրան չէին վերադարձրել Հայաստան։
ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանը ևս հետախուզման մեջ է։ Նա ևս ՌԴ-ում է, և այդ երկրի իրավապահները մերժել են նաև Միհրան Պողոսյանի արտահանձնումը։
Մի շարք մեղադրանքներով հետախուզման մեջ է նաև ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը։ Ավելին, նրա հետախուզումը ՌԴ տարածքում դադարեցվել է, և դատախազությունը դեռ երկու տարի առաջ դիմել էր՝ պարզաբանումներ ստանալու համար։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին