ՀԱՊԿ-ը հայտարարություն է ընդունել անվտանգության ճարտարապետության ամրապնդման վերաբերյալ
ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի, Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի և ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստի մասնակիցները չորեքշաբթի արտաքին գործերի նախարարների միջոցով մի շարք հայտարարություններ են ընդունել, այդ թվում՝ փաստաթուղթ, որը մշակվել է Մինսկի նախաձեռնությամբ միջազգային և տարածաշրջանային անվտանգության և սպառազինությունների վերահսկման, զինաթափման և չտարածման ճարտարապետության ամրապնդման վերաբերյալ։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտարարել է Բելառուսի արտաքին գործերի նախարարությունը։
«Համատեղ նիստում հաստատվել են ՀԱՊԿ-ի զարգացման և կատարելագործման հրատապ խնդիրների վերաբերյալ մի շարք փաստաթղթեր, որոնք ներկայացվել են ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանի քննարկմանը: Նիստում ընդունվել են նաև արտաքին գործերի նախարարների մի շարք հայտարարություններ ՀԱՊԿ անդամ երկրները միջազգային օրակարգի ակտուալ հարցերի շուրջ, այդ թվում՝ Բելառուսի նախաձեռնությամբ մշակված, միջազգային և տարածաշրջանային անվտանգության ճարտարապետության ամրապնդման և սպառազինությունների վերահսկման, զինաթափման և չտարածման մասին հայտարարության մասին»,-ասված է դիվանագիտական գերատեսչության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։
Հարակից հրապարակումներ`
- Հայ-ադրբեջանական սահմանի իրավիճակը ՀԱՊԿ գագաթնաժողովում առանձին կքննարկվի. Սեմերիկով
- Երևանում մեկնարկում է ՀԱՊԿ գագաթնաժողովը
- Ղազախստանը հայտնել է Երևանում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին Տոկաևի սպասվող մասնակցության մասին
- ՀԱՊԿ-ի, ՇՀԿ-ի և ԱՊՀ-ի բարձրաստիճան պաշտոնյաները նոյեմբերի 16-ին Մոսկվայում կքննարկեն Եվրասիայում անվտանգության հարցերը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին