
«Հրապարակ». Ավետիք Չալաբյանը Երևանի քաղաքապետի թեկնածո՞ւ
«Հրապարակ» թերթը գրում է.
«Մենք տեղեկություն էինք ստացել, որ «ԱՐԱՐ» հիմնադրամի համահիմնադիր, քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը մտադիր է իր թեկնածությունը դնել Երևանի քաղաքապետի ընտրություններում։ Մեզ հետ զրույցում Չալաբյանը նշեց, որ այդ հարցին կարելի է անդրադառնալ մի քանի ամսից, մինչ այդ իր հիմնական գործունեությունը կենտրոնացած է լինելու Հայաստանի և Արցախի անվտանգության վրա։
Ճշտող հարցին` այսինքն, բացառո՞ւմ եք Երևանի քաղաքապետի ընտրություններում Ձեր թեկնածության առաջադրումը, ասաց. «Սկզբունքայնորեն չեմ բացառում, բայց կուզեի կրկնել, որ իմ հիմնական նպատակը մեր երկրի անվտանգության ապահովումն է»»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում