«Հրապարակ». Ինչու է Մալաթիա-Սեբաստիային ամանորյա զարդարանքների համար 25 մլն դրամ տրամադրվել, իսկ Քանաքեռ-Զեյթունին՝ 7 մլն.
«Հրապարակ» թերթը գրում է.
«Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ամանորյա զարդարանքների համար Երևանի բյուջեից 25 մլն դրամ է տրամադրվել։ Ծառայությունը մատուցելու է «Կոդդարտ գրուպ» ՍՊԸ-ն։ Զարդարման աշխատանքները պետք է ավարտվեն մինչև դեկտեմբերի 4-ը ենթադրվում է՝ դեկտեմբերի 5-ին կայանալիք «Մանկական Եվրատեսիլ»-ի մրցույթից մեկ օր առաջ։
Զարդարվելու է Մալաթիայի Երիտասարդության այգին. կտեղադրվի տոնածառ, կլինեն դեկորատիվ նվերներ, լույսերի սյունաշար և այլն։ Իսկ Քանաքեռ-Զեյթուն շրջանի ամանորյա լուսավորության համար ծախսվելու է 7 մլն դրամ։ Ենթադրվում է, որ «Մանկական Եվրատեսիլի» մասնակիցները Մալաթիա կգնան, իսկ Քանաքեռ-Զեյթուն՝ ոչ»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա